Բակալավր-2020
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2020 թվականի բակալավրական կրթական ծրագրով հեռակա (08.10.2020) ընդունելության
«Ֆիզիկա» առարկայի քննության
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2020 թվականի բակալավրական կրթական ծրագրով հեռակա (08.10.2020) ընդունելության
«Մաթեմատիկա» առարկայի քննության
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2020 թվականի բակալավրական կրթական ծրագրով հեռակա ընդունելության
«Մաթեմատիկա» առարկայի քննության
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2020 թվականի բակալավրական կրթական ծրագրով առկա ընդունելության
«Կոմպոզիցիա» առարկայի քննության
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2020 թվականի բակալավրական կրթական ծրագրով առկա ընդունելության
«Գծանկար» առարկայի քննության
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2020 թվականի բակալավրական կրթական ծրագրով առկա ընդունելության
«Գծագրություն» առարկայի քննության
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հեռակաի փաստաթղթերի ընդունելությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-30-ը (աշխատանքային օրեր), ժամը 18։00-ն ներառյալ
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է՝
• միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,
• 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
• անձը հաստատող փաստաթուղթ,
• զինվորական գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
• «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում):
• Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը՝ այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
• Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
• Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր, որը վճարվում է Պոլիտեխնիկի 3-րդ մասնաշենքի, առաջին հարկում տեղակայված EasyPay տերմինալի միջոցով,
• փաuտաթղթերն առցանց ընդունելու, մշակելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: (ՀԱՊՀ հիմնադրամ, Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Տերյան փ․, 105 | «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Հ/Հ 1930004534910100)
Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսում է քոլեջից բուհ անցման համար դիմումների առցանց ընդունման գործընթացը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 30-ը։
Քոլեջից բուհ (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) անցման համար դիմորդները պետք է լրացնեն դիմում-հայտ։
Քոլեջից բուհ (ՀԱՊՀ) անցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներառում է՝
1. Դիմում՝ ուղղված ռեկտորին (դիմումի օրնակը կցված է),
2. ավարտական փաստաթղթի՝ դիպլոմ և դրա ներդիրի (պատճենը),
3. արձանագրության պատճենը, որտեղ հանձնաժողովի նախագահը երաշխավորել է տվյալ ուսանողին քոլեջից բուհ անցման համար,
4. լուսանկար (3×4 չափսի),
5. անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդների համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայականի, փախստականի վկայական).
6. զինվորական գրքույկ (военнный билет) կամ կցագրման վկայական (приписной) (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը),
7.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
Միջուկում (բավարար) գնահատականի առկայության դեպքում, ուսանողը չի կարող մասնակցել քոլեջից բուհ անցմանը:
Դիմորդի փաստաթղթերի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին ([email protected])։
Փաթեթներն ուղարկելուց հետո զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010-547689։
Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն հանձնելով ընդունելության մեկ քննություն: Դիմում-հայտերը կներկայացվեն առցանց`
մայիսի 25-ից հունիսի 15-ը,
իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:
Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն:
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, 2) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:
Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքները,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական), որտեղ նշված լինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայող ծնողի անունը.
- ծննդյան վկայականը, որտեղ նշված են ծնողների անունները,
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ, հաշմանդամության փաստաթուղթը :
1)1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները, 2)առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները:
3)Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները՝ հաշմանդամության փաստաթուղթը,
- առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները՝ -ծնողի /ծնողների/ մահվան վկայականը կամ ծնողի /ծնողների/՝ դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվելու որոշումը կամ մահացած ճանաչվելու որոշումը կամ ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի որոշումը, -հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշումը՝ երեխայի նկատմամբ հոգաբարձու /խնամակալ/ նշանակելու մասին կամ -Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին,
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում` 1)անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)`ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին՝ հիմք ընդունելով զինվորական կոմիսարիատից տեղեկանքը ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին. 2)անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով. 3)եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ` բուհ են ընդունվում մրցույթից դուրս: 4) Միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն,իսպաներեն, իտալերեն,պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո առաջին մրցույթի համար: 5)Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- անձը հաստատող փաստաթուղթ,
- զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին:
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտելու մասին ավարտական փաստաթուղթ /ատեստատ, դիպլոմ/:
Առանց ընդունելության քննությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում՝ 1)միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, 2)տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները: Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաներում կամ տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղ զբաղեցնելու մասին փաստաթուղթը,
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ: