Բակալավր-2018
Հեռակա ուսուցմամբ դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 25-ը
յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-ից մինչև 17:00-ը
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:
Առկա ուսուցմամբ առաջին փուլի փաստաթղթերն ընդունվել են մայիսի 10-ից հունիսի 1-ը ներառյալ, իսկ երկրորդ փուլի փաստաթղթերը՝ հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է՝
1. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,
2. 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. զինվորական գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
5. տեղեկանք տվյալ տարվա կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
6. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
7. Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը՝ այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
8. Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին):
Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր, որը վճարվում է Պոլիտեխնիկի հաշվապահությունում:
Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն:
- Դիմորդը կարող է հայտագրել և մասնակցել միայն մեկ բուհի ընդունելության մրցույթին՝ հանձնելով սահմանված քննությունները: Ընդունելության մրցույթը կատարում է՝ ըստ կրթական ծրագրերի, հատկացված տեղերի և միավորների: Դիմորդը կարող է դիմել մինչև երեք կրթական ծրագրի հայտագրմամբ՝ մրցույթի առաջին հայտի գերակայության սկզբունքով:
- Սույն կետում նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից,
1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
- Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
- Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ կրթական ծրագրերի նախարարության կողմից հաստատված տեղերի:
- Ընդունելության քննությունների վճարից ազատվում են 2-3-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:
- Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մինչև ութ միավորի դեպքում գնահատականը ամբողջացվում է (կլորացվում է, oրինակ` 7.5 միավորը հավասարվում է 8.0 միավորի) հօգուտ դիմորդի` ապահովելով դրական միավորի վաստակումը: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ կրթական ծրագրի համար նախատեսված քննություններից ստացել են դրական միավորներ:
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
2) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:
Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքները,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական), որտեղ նշված լինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայող ծնողի անունը.
- ծննդյան վկայականը, որտեղ նշված են ծնողների անունները,
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ, հաշմանդամության փաստաթուղթը :
1)1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները,
2)առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները:
3)Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները՝ հաշմանդամության փաստաթուղթը,
- առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները՝
-ծնողի /ծնողների/ մահվան վկայականը կամ ծնողի /ծնողների/՝ դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվելու որոշումը կամ մահացած ճանաչվելու որոշումը կամ ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի որոշումը,
-հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշումը՝ երեխայի նկատմամբ հոգաբարձու /խնամակալ/ նշանակելու մասին
կամ
-Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, - լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
1)անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)`ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին՝ հիմք ընդունելով զինվորական կոմիսարիատից տեղեկանքը ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության
վայրի և ծառայողական բնութագրի մասին.
2)անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով.
3)եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ` բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
4) Միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»,
«Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն,իսպաներեն, իտալերեն,պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո առաջին մրցույթի համար:
5)Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- անձը հաստատող փաստաթուղթ,
- զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին:
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտելու մասին ավարտական փաստաթուղթ /ատեստատ, դիպլոմ/:
Առանց ընդունելության քննությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում՝
1)միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները,
2)տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները:
Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաներում կամ տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղ զբաղեցնելու մասին փաստաթուղթը,
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
Բակալավրական կրթական ծրագրով անվճար ուսուցման մրցույթի
ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ
Բակալավրական կրթական ծրագրով վճարովի ուսուցման մրցույթի
ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ
Բակալավրական կրթական ծրագրով թափուր տեղերի վճարովի ուսուցման մրցույթի
ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2018 թվականի բակալավրական կրթական ծրագրով առկա ընդունելության
«Կոմպոզիցիա» առարկայի քննության
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2018 թվականի բակալավրական կրթական ծրագրով առկա ընդունելության
«Գծանկար» առարկայի քննության
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
2018 թվականի բակալավրական կրթական ծրագրով առկա ընդունելության
«Գծագրություն» առարկայի քննության
ԱՄՓՈՓԱԳԻՐ