Օտարերկրացիների ուսուցում

Միջազգային / Օտարերկրացիների ուսուցում

Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժինը բակալավրի համար անգլերեն լեզվով առաջարկում է հետևյալ մասնագիտությունները.

 

1. Ծրագրային ճարտարագիտություն

2. Տեղեկատվական անվտանգություն

3. Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ

4. Էլեկտրոնիկա

5. Սարքաշինություն և չափագիտություն

6. Ռադիոտեխնիկա և կապ

7. Էլեկտրատեխնիկա

8. Էներգետիկա

9. Մեքենագիտություն

10. Քիմիական տեխնոլոգիաներ

11. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (համակարգչային գիտություն)

 

Մագիստրոսական և ասպիրանտական կրթական մակարդակներով անգլալեզու ուսուցման օտարերկրացի դիմորդները կարող են հավակնել ՀԱՊՀ բոլոր կրթական ծրագրերի գծով առանց սահմանափակումների։

Ընդունելության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հարցաթերթիկ (ներբեռնել այստեղ) և ուղեկցող  փաստաթղթերի թարգմանված և նոտարով հաստատված պատճենների հետ միասին  դիմորդն ինքը կամ իր կողմից լիազորված անձը պետք է ներկայացնի ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

Ուղեկցող փաստաթղթերի ցանկ.

1. Ծննդյան վկայական

2. Անձնագիր

3. Դպրոցի ավարտական վկայական

4. Բժշկական տեղեկանք

5. 6 լուսանկար (3×4 չափի)

6. Դիմում- հարցաթերթիկ

 

Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից փաստաթղթերի ընդունման և հաստատման դեպքում  համալսարանը կազմակերպում է ընդունելություն: Դիմորդների ընդունելությունը անցկացվում է մրցութային հիմունքներով` անգլերեն, մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների թեստերի արդյունքների հիման վրա:

Տարեկան ուսման վարձ

Նախապատրաստական դասընթաց ` 600.000 ՀՀ դրամ

Բակալավրիատ ` 950.000 ՀՀ դրամ

Մագիստրատուրա ` 1.300.000 ՀՀ դրամ

Ասպիրանտուրա  (Ph.D)` 1.600.000 ՀՀ դրամ

 

Սփյուռքահայերի, ինչպես նաև օտարերկրացի այլազգի դիմորդների ուսումնառությունը հայալեզու խմբերում կարող է իրականացվել ՀԱՊՀ բոլոր կրթական ծրագրերով,  ուսումնառության բոլոր մակարդակներով առանց սահմանափակումների` տեղացի ուսանողների համար սահմանված վարձաչափերով (կցվում է):

 

Դիմումի վերջնաժամկետները

Նախապատրաստական ծրագրի համար` դեկտեմբերի 15:

Բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերի համար` սեպտեմբերի 20:

Կենտրոնում բնակարանի վարձակալության գինը մեկ ուսանողի համար ամսական կտրվածքով տատանվում է 200 – 250$  սահմաններում:

Սնունդ

Հայաստանում սննդամթերքը թանկ չէ: Ուսանողները կարող են օգտվել համալսարանի ճաշարանից, կենտրոնի բազմաթիվ խանութներից, ռեստորաններից ու սրճարաններից: Սննդամթերքի գրեթե բոլոր տեսակները հասանելի են մթերային խանութներում ու սուպերմարկետներում:

Ապահովագրություն

Համալսարանը պարտադիր բժշկական ապահովագրություն չի պահանջում, սակայն, խորհուրդ է տրվում այն ունենալ, քանի որ պատահարի դեպքում ուսանողն է կրում ողջ պատասխանատվությունը: Տեղական ապահովագրական ընկերություններն առաջարկում են իրենց ապահովագրական ծառայությունը:

Կապ

Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժին

Հեռ. (+374 10) 520325

e-mail: [email protected]

[email protected]