Կրթաթոշակներ և դրամաշնորհներ Սլովակիայի Հանրապետության կառավարության կողմից

Կրթաթոշակներ և դրամաշնորհներ Սլովակիայի Հանրապետության կառավարության կողմից

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարում է Ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակներում առաջարկվում են կրթաթոշակներ և դրամաշնորհներ օտարերկրյա ուսանողների, դասախոսների, գիտաշխատողների և գեղարվեստական կրթության ոլորտի աշխատողների համար։

2022-2023 ակադեմիական տարվա 1-ին կիսամյակի հայտերի ընդունելության վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 30-ը, իսկ 2-րդ կիսամյակինը՝ հոկտեմբերի 31-ը։

Ծրագիրը հոգում է կեցության և ճանապարհորդության ծախսերը:

Կրթաթոշակի տևողությունը 1-10 ամիս է:

Մանրամասն տեղեկատվության և տեխնիկական հարցերի դեպքում գրել [email protected] էլ. հասցեին։

Ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ։