Կենտրոնի ղեկավար
Կարապետ Արթուրի Կոգարով

Կարապետ Արթուրի Կոգարով

Կարիերայի կենտրոնի ղեկավար

Կարապետ Արթուրի Կոգարովը ծնվել է 1989 թվականի հունիսի 27-ին Երևանում: 2006 թվականին ընդունվել է Ե. Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը: 2006 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: 2010 թվականին ...

Կենտրոնի մասին

Կարիերայի ուսանողական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականին: Կենտրոնը ստեղծվել է ՀՊՃՀ մասնակցությամբ իրականացվող TEMPUS UM-JEP21122-2000 նախագծի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է Լունդի համալսարանի (Շվեդիա) կոորդինացմամբ և Մարսելի բարձրագույն ինժեներական դպրոցի (ESIM, Ֆրանսիա) մասնակցությամբ: 2012 թվականին, ելնելով ՀՊՃՀ կառուցվածքային փոփոխություններից, Կարիերայի կենտրոնը վերաբացվել է` ընդգրկելով գործառույթների ավելի լայն շրջանակ: Ներկայիս ամբողջական անվանումն է՝ ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոն:

Կենտրոնի գլխավոր նպատակն է՝ օգնել բուհի ուսանողներին և շրջանավարտներին մասնագիտական կարիերայի առաջխաղացման մեջ:

Կենտրոնի գործառույթներն են՝ 

  • Վերաթարմացնել ՀԱՊՀ ավարտական կուրսերի ուսանողների և շրջանավարտների տեղեկատվական բազան` HENGEAR-ի օգնությամբ:
  • Հնարավոր գործատու կազմակերպությունների մարդկային ռեսուրսների

կառավարման ծառայությունների հետ հաստատել նոր կապեր և ամրապնդել

գործողները:

  • Վերլուծել և բացահայտել գործատու կազմակերպությունների հեռանկարային մասնագիտական կարիքները:
  • Հնարավորինս օժանդակել ՀԱՊՀ գործընկեր և գործատու կազմակերպություններում ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների կազմակերպմանն ու հաջող անցկացմանը:
  • Մասնակցել տեղական և միջազգային դրամաշնորհային գործընթացներին:
  • Գործուն աջակցություն ցուցաբերել կարիերային և կրթությանը վերաբերող ցուցահանդեսներին:
  • Կազմակերպել հանդիպումներ ուսանողների և գործատուների հետ` տարբեր ձևաչափերով:
  • Կազմակերպել հանդիպում-քննարկումներ գործատուների և ՀԱՊՀ դասախոսների հետ` երիտասարդ մասնագետների պատրաստման և նրանց աշխատանքով ապահովելու թեմաների շուրջ:
  • ՀԱՊՀ ուսանողների համար կազմակերպել պարբերական կարճաժամկետ սեմինարներ, վարժանքներ, որոնք նպատակաուղղված կլինեն դիմումներ, ինքնակենսագրականներ և հիմնավորող նամակներ ճիշտ գրելուն, սեփական անձը և մասնագիտական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները հարցազրույցների և պոտենցիալ գործատուների հետ բանակցությունների ընթացքում ճիշտ և արդյունավետ ներկայացնելուն:
  • Հավաքել և ուսանողների շրջանում տարածել այլ ԲՈՒՀ-երում և կազմակերպություններում ուսանողների մասնագիտական և ոչ մասնագիտական գիտելիքների բարելավմանն ուղղված սեմինար- վարժանքների վերաբերյալ տեղեկություններ:
  • Պարբերաբար իրականացնել Կենտրոնի գործունեության ինքնավերլուծություն և ներկայացնել համալսարանական հանրության քննարկմանը:
  • Օժանդակել ՀԱՊՀ որակի ապահովման կառույցներին՝ իրականացնելու հարցում-վերլուծություններ գործատուների շրջանում ՀԱՊՀ շրջանավարտներից նրանց բավարարվածության վերաբերյալ։
  • Կենտրոնի գործառույթներն իրականացնելիս հնարավորինս համագործակցել ԵրՊի-ՀԱՊՀ Շրջանավարտների ասոցիացիայի հետ և առավելագույնս օգտագործել սույն խողովակով ընձեռվող հնարավորությունները։

Աջակցել ՀԱՊՀ Ընդունող հանձնաժողովի կողմից ձեռնարկված, ապագա դիմորդների շրջանում տարվող մասնագիտական կողմնորոշմանն ուղղված գործընթացներին:

 

Վայր: 3-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 56 74 25, Էլ-փոստ: [email protected]polytechnic.am