Կենտրոնացված և ապակենտրոնացված ֆինանսների քննարկում ՀԱՊՀ Ինժեներական տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետում

Կենտրոնացված և ապակենտրոնացված ֆինանսների քննարկում ՀԱՊՀ Ինժեներական տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետում

ՀԱՊՀ Ինժեներական տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետում հերթական սեմինար խորհրդակցության ընթացքում լսվել և քննարկվել է տնտ․գ․թ․, դոցենտ Կարեն Տուրյանի՝ «Ապակենտրոնացված ֆինանսների հիմունքները» թեմայով նյութը։

Զեկուցողը ներկայացրել է ապակենտրոնացված և կենտրոնացված ֆինանսների միջև տարբերությունները, կենտրոնացված ֆինանսների խնդիրները, որոնք հնարավոր է լուծել ապակենտրոնացված ֆինանսների օգնությամբ։

Շարադրվել են փողի էվոլյուցիայի և զարգացման հնարավոր տարբերակները։

Պարբերական սեմինարների հիմնական նպատակն է, որ ԻՏԿ մասնագետները մշտապես տեղեկացված լինեն ոլորտի նորարարություններին, ինչը նպաստում է ուսուցման պրոցեսի արդյունավետության բարձրացմանը:

Զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում, մտքեր են փոխանակվել սեմինարի նյութի շրջանակում։