Ամբիոնի  մասին

«Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնը ներկայումս գործում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի կազմում:  Այն ստեղծվել է   «Ընդհանուր քիմիա», «Ֆիզիկական և կոլոիդ քիմիա», «Անալիտիկ քիմիա»  «Ֆիզիկական  քիմիայի և էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիա», «Ընդհանուր քիմիա և անալիտիկ քիմիա», «Տեսական քիմիա», «Քիմիական  տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ», ամբիոնների հիման վրա:

Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոնն ունի 10 լաբորատորիա, 2 մասնագիտացված լսարան և ուսումնական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ:

Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոնն ունի նաև անգլալեզու ուսուցման ծրագիր՝ բակալավրիատում:

Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոնում դասավանդում է 12 մասնագետ, որոնցից 2-ը պրոֆեսոր (գիտությունների դոկտոր՝ 2), 8-ը դոցենտ (գիտությունների թեկնածու՝ 8), 1-ը դասախոս, 1-ը ասիստենտ (գիտությունների թեկնածու՝ 1) և 5-ը լաբորանտ են (գիտությունների թեկնածու՝1):

Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների  ամբիոնը ապահովված է ուսումնամեթոդական գրականությամբ:

Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոնը, ուսումնական և գիտական գործընթացները լիարժեք դարձնելու, փոխշահավետ տնտեսվարում իրականացնելու, շրջանավարտներին կայուն աշխատատեղերով ապահովելու, ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպելու նպատակով համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ, «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ, ք.Երևան, Երևանի «Դիատոմիտ» ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ Բնապահպան. Նախարարություն ՇՄՎՆ մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ, ՀԱԱՀ հիմնադրամ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, բժշկական քիմիայի ամբիոն, ՀՀԳԱ «Հայ կենսատեխնոլոգիա ինստիտուտ»  գիտահետազոտական կենտրոն, «Ագրոսայնս» ԳԱ ՍՊԸ, «Ազատ ֆորմասյութիքլզ» ՍՊԸ, «VVINEX» ՍՊԸ Գերմանիա, Ռոստոկի և Մազդեբուրգի համալսարաններ, Գերմանիա, ՌԴ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Թբիլիսիի պետական համալսարան (Վրաստան), Քեմբրիջի համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների դեպարտամենտ. Մեծ Բրիտանիա, Ցյուրիխի պետական համալսարան, Շվեյցարիա:

[/cmsmasters_featured_block]

 

Վայր: 1-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 52 45 32, Էլ-փոստ: [email protected]