Ֆակուլտետ
1933թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Քիմիատեխնոլոգիական և Շինարարական ինստիտուտների միացմամբ ստեղծվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Սկզբնական շրջանում կադրերի պատրաստումը Քիմիական ֆակուլտետում իրականացվում էր երկու ուղղությամբ՝ «Էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիա» և «Օրգանական նյութերի տեխնոլոգիա»: Տարիների ընթացքում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համալրել են այնպիսի նշանավոր գիտնականներ¸ ինչպիսիք են՝ Ստեփան Ղամբարյանը¸ Համբարձում Սայադյանը¸ Լևոն Ղազարյանը¸ Լև Զախարովը¸ Կոստան Կոստանյանը¸ Ադոլֆ Մանթաշյանը¸ Ազատ Ալչուջյանը և շատ ու շատ ուրիշներ:
Անցած 85 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է ավելի քան 7500 շրջանավարտ¸ ովքեր կազմել են Հայաստանի ինչպես քիմիական և հարակից արդյունաբերական ձեռնարկությունների¸ այնպես էլ գիտահետազոտական ինստիտուտների կորիզը: Այսօր ֆակուլտետի շրջանավարտներից շատ-շատերը բարեհաջող աշխատում են իրենց մասնագիտությամբ նաև այլ երկրներում:
Վերջին 10-15 տարիների ընթացքում ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում ժամանակակից մասնագիտություններով՝ «Կենսատեխնոլոգիա»¸ «Շրջակա միջավայրի պաշտպանություն»¸ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (քիմ. արդյունաբերության ճյուղում)»¸ «Սննդամթերքի տեխնոլոգիա»:
Ֆակուլտետում գործում են երկու՝ «Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսներ»-ի և «Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաներ»-ի ամբիոնները:
Ուսուցումը ֆակուլտետում իրականացվում է չորս կրթական աստիճաններով՝ կրտսեր մասնագետի¸ բակալավրի¸ մագիստրոսի¸ ճարտարագետ հետազոտողի:
Ֆակուլտետը սերտ կապերի մեջ է Պորտուգալիայի¸ Իսպանիայի¸ Ռուսաստանի Դաշնության համալսարանների հետ¸ որտեղ ֆակուլտետի մագիստրանտները մեկ տարի սովորելուց հետո շարունակում են ուսումը ՀԱՊՀ-ում և ստանում կրկնակի դիպլոմ՝ Հայաստանի և համապատասխան երկրի:
Բացի ուսումնական գործունեությունից, ֆակուլտետում տարվում են գիտահետազոտական աշխատանքներ¸ որոնցում ընդգրկված են նաև մագիստրանտները և բարձր կուրսերի ուսանողները:
Ֆակուլտետում գործում են երեք պրոբլեմային լաբորատորիաներ (ղեկավարներ՝ Ս.Դավթյան, Ա.Տոնոյան, Ա.Միքայելյան):