Առկա 2-րդ փուլ

Ընդունելություն-2018

Արտոնություններ

Համաձայն ՀՀ Կառավարության 597-ն որոշման՝ ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգով սահմանված արտոնություններից օգտվելու դեպքերն են.

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
2) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:

Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքները,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական), որտեղ նշված լինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայող ծնողի անունը.
  • ծննդյան վկայականը, որտեղ նշված են ծնողների անունները,
  • լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ, հաշմանդամության փաստաթուղթը :

1)1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները,
2)առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները:

3)Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները՝ հաշմանդամության փաստաթուղթը,
  • առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները՝
    -ծնողի /ծնողների/ մահվան վկայականը կամ ծնողի /ծնողների/՝ դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվելու որոշումը կամ մահացած ճանաչվելու որոշումը կամ ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի որոշումը,
    -հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշումը՝ երեխայի նկատմամբ հոգաբարձու /խնամակալ/ նշանակելու մասին
    կամ
    -Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին,
  • լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
1)անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)`ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին՝ հիմք ընդունելով զինվորական կոմիսարիատից տեղեկանքը ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության
վայրի և ծառայողական բնութագրի մասին.
2)անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով.
3)եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ` բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
4) Միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»,
«Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն,իսպաներեն, իտալերեն,պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո առաջին մրցույթի համար:
5)Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին:
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտելու մասին ավարտական փաստաթուղթ /ատեստատ, դիպլոմ/:

Առանց ընդունելության քննությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում՝
1)միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները,
2)տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները:
Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաներում կամ տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղ զբաղեցնելու մասին փաստաթուղթը,
  • լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ: