Առկա 1-ին փուլ
Առաջին փուլի փաստաթղթերն ընդունվում են մայիսի 10-ից հունիսի 1-ը ներառյալ
Առաջին փուլին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները:
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է՝
1. Տվյալ ուստարվա շրջանավարտները ներկայացնում են տնօրենի կողմից հաստատված լուսանկարով տեղեկանք՝ ավարտական դասարանում սովորելու վերաբերյալ: Նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ,
2. 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) և պատճեն,
4. Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր, որը վճարվում է Պոլիտեխնիկի հաշվապահությունում:
Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն:
Պոլիտեխնիկ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները՝ առանց տարիքի սահմանափակման:
Պոլիտեխնիկի որևէ կրթական ծրագրի մրցույթին առաջինը մասնակցելու համար դիմորդները ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են
Պոլիտեխնիկի ընդունող հանձնաժողով:
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, 2) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:
Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքները,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական), որտեղ նշված լինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայող ծնողի անունը.
- ծննդյան վկայականը, որտեղ նշված են ծնողների անունները,
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ, հաշմանդամության փաստաթուղթը :
1)1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները, 2)առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները:
3)Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները՝ հաշմանդամության փաստաթուղթը,
- առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները՝ -ծնողի /ծնողների/ մահվան վկայականը կամ ծնողի /ծնողների/՝ դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվելու որոշումը կամ մահացած ճանաչվելու որոշումը կամ ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի որոշումը, -հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշումը՝ երեխայի նկատմամբ հոգաբարձու /խնամակալ/ նշանակելու մասին կամ -Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին,
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում` 1)անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)`ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին՝ հիմք ընդունելով զինվորական կոմիսարիատից տեղեկանքը ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին. 2)անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով. 3)եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ` բուհ են ընդունվում մրցույթից դուրս: 4) Միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն,իսպաներեն, իտալերեն,պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո առաջին մրցույթի համար: 5)Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- անձը հաստատող փաստաթուղթ,
- զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին:
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտելու մասին ավարտական փաստաթուղթ /ատեստատ, դիպլոմ/:
Առանց ընդունելության քննությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում՝ 1)միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, 2)տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները: Դիմորդները բուհերի ընդունելության դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաներում կամ տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղ զբաղեցնելու մասին փաստաթուղթը,
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ: