Արման Հոմերոսի Առաքելյանը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը, 2002 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիրառական...

Դպրոցի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Համալսարանի կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ:
Դպրոցի կառավարման մարմիններն են՝
1) Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը,
2) Համալսարանի ռեկտորը,
3) Համալսարանի Գիտական խորհուրդը,
4) Դպրոցի տնօրենը:
Դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է դպրոցի տնօրենը, ով ընտրվում է Համալսարանի Գիտական խորհրդի կողմից:
Դպրոցի կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ՝
1) մանկավարժական խորհուրդ,
2) առարկայական մեթոդական միավորումներ,
3) ծնողական խորհուրդ,
4) աշակերտական խորհուրդ:
Արման Հոմերոսի Առաքելյանը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը, 2002 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիրառական...
Մանկավարժական խորհրդի աշխատանքը կազմակերպում և ղեկավարում է դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), ով ի պաշտոնե Մանկավարժական խորհրդի նախագահն է: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 1-ը: Մանկավարժական խորհրդի անդամների անվանական կազմը, Դպրոցի տնօրենի ներկայացմամբ, հաստատում է Համալսարանի ռեկտորը մեկ ուսումնական տարի ժամկետով:
Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի նախագահը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 առաջատար մանկավարժներ, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ:
Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր՝
1) Համալսարանի ռեկտորի նախաձեռնությամբ.
2) Դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ.
3) Մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ
Վայր: 7-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 52 06 30, Էլ-փոստ: [email protected]