Հոսքեր և խմբակներ
Ուսուցիչներ: Կորյուն Առաքելյան
Կոնտակտ:
Վայր: 7309
Օր: Երկուշաբթի, հինգշաբթի, 15:00
Պարապմունքներին կարող են մասնակցել ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի բոլոր աշակերտները:
ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի մաթեմատիկայի օլիմպիական խմբակի նպատակն է՝ խթանել հետաքրքրությունը մաթեմատիկա առարկայի հանդեպ:
Օլիպիական խմբակում աշակերտները ուսումնասիրում են մաթեմատիկան միանգամայն այլ կողմից և այլ ձևով:
Դասերը տարբերվում են հանրակրթական հիմնական առարկայական ծրագրից: Աշակերտները, խմբակին մասնակցելով, պատրաստվում են մի շարք մաթեմատիկական մրցույթների, այդ թվում` դպրոցական օլիմպիադաների, մաթեմատիկան տարածության մեջ և այլն:
Ուսուցիչներ: Ալֆրեդ Պետրոսյան
Կոնտակտ:
Վայր: 7207
Օր: շաբաթ, 12:30
Պարապմունքներին կարող են մասնակցել ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի բոլոր աշակերտները ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի ֆիզիկայի օլիմպիական խմբակի նպատակն է խթանել հետաքրքրությունը ֆիզիկա առարկայի հանդեպ:
Օլիպիական խմակում աշակերտները ուսումնասիրում են ֆիզիկան միանգամայն այլ կողմից և այլ ձևով: Դասերը տարբերվում են հանրակրթական հիմնական առարկայական ծրագրից: Աշակերտները, խմբակին մասնակցելով, պատրաստվում են մի շարք օլիմպիադաների, այդ թվում` ֆիզիկայի դպրոցական օլիմպիադային:
Ուսուցիչ: Ռուզաննա Սարիբեկյան, Ավետ Սեդրակյան
Կոնտակտ: [email protected]
Վայր: 7210
Օր: 10-ից 12-րդ դասարաններ. երկուշաբթի – ուրբաթ, 14:30
Ռոբոտաշինություն: Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում 2011 թվականից գործում է Ռոբոտաշինության խմբակը, որն իր գործունեության ընթացքում ունեցել է բազում հաջողություններ և հաղթանակներ: Ռոբոտաշինության խմբակ հաճախող երեխաների հոսքը մշտապես բավական մեծ է եղել, քանի որ սա այն միջավայրն է, որտեղ նրանք կարող են տեսական գիտելիքները վերածել գործնականի՝ զարգացնելով երևակայությունը, տրամաբանությունը, ստեղծագործական միտքը և թիմային աշխատանքի ոգին:
2012 թվականին Պոլիտեխնիկական համալսարանի նախաձեռնությամբ ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցում բացվեց Ռոբոտաշինության լաբոևրատորիան, որի հարթակը բաց է ոչ միայն մեր դպրոցի, այլև ռոբոտատեխնիկական նախասիրություններ և հետաքրքրություններ ունեցող այլ աշակերտների համար:
Ռոբոտաշինության խմբակ կարող են հաճախել հիմնական և ավագ դպրոցներում սովորող աշակերտները:
Ուսուցիչներ: Աբրահամյան Հայկ
Կոնտակտ: [email protected]
Վայր:
Օր:
Պարապմունքներին կարող են մասնակցել ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի բոլոր աշակերտները:
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի նպատակն է՝ խթանել հետաքրքրությունը դեպի աստղագիտությունը:
Օլիմպիական խմբակում աշակերտները ուսումնասիրում են աստղագիտություն: Դասերը տարբերվում են հանրակրթական հիմնական առարկայական ծրագրից: Աշակերտները, խմբակին մասնակցելով, պատրաստվում են մի շարք աստղագիտական մրցույթների, այդ թվում` դպրոցական օլիմպիադաների:
Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է այնպես, որ յուրաքանչյուր սովորող կարող է ընտրել իր հետաքրքրություններին, նախասիրություններին և կրթական պահանջմունքներին համապատասխան խմբակ:
Խմբակների մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-06-30 կամ այցելել ՀԱՊՀ 7-րդ մասնաշենք
Վայր: 7-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 52 06 30, Էլ-փոստ: [email protected]