ֆֆ Մեքենաների և մեխանիզմների տեսության  Հայաստանի ազգային կոմիտե

 

 

 

Մեքենաների և մեխանիզմների տեսության Հայաստանի ազգային կոմիտեն  Մեխանիզմների և մեքենաների մասին գիտության զարգացման միջազգային ֆեդերացիայի (IFToMM International Federation for the promotion of Mechanisms and Machine Science) անդամ է 1998 թ-ից: Ֆեդերացիան միավորում է մեքենագիտության և առնչվող այլ գիտական ասպարեզների (մեքենաների և մեխանիզմների տեսություն, ռոբոտոտեխնիկա, մեխատրոնիկա, շփագիտություն և այլն) գիտնականներին: 

Կոմիտեն նպատակ ունի խթանել մեքենագիտության զարգացումը Հայաստանում և նպաստել գիտական արդյունքների արտադրական կիրառություններին:

Ի սկզբանե IFToMM Հայաստանի ազգային կոմիտեն գործում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, կազմված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի և հանրապետության այլ գիտական կենտրոնների ներկայացուցիչներից:

Կոնտակտային հասցեներ` yusarg@seua.am, verlinski@yahoo.com

IFToMM միջազգային ֆեդերացիայի կայքը