Իր կենսագործունեության ողջ ընթացքում ՀԱՊՀ-ն տվել է շրջանավարտ կադրերի մի այնպիսի մեծ ու ազդեցիկ փաղանգ, առանց որի անկատար կլիներ մեր հանրապետության պետական, հասարակական-քաղաքական, գիտակրթական ու մշակութային կյանքը:

Մեր համալսարանում են իրենց մասնագիտական կրթությունն ստացել և կյանք մտել գիտության և պետական – քաղաքական ոլորտների ճանաչված գործիչներից շատերը` Նիկոլայ Ենիկոլոպյանը, Նագուշ Հարությունյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գրիգոր Գուրզադյանը, Գևորգ Բրուտյանը, Վարազդատ Հարությունյանը, Կարեն Դեմիրճյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանը, Երևանի Պետական Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, բանաստեղծ Գևորգ Էմինը և ուրիշ շատ ականավոր գործիչներ: