«ԵրՊԻ-ՀԱՊՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամներ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության և արտերկրյա այն քաղաքացիները, ովքեր ավարտել են Համալսարանը (Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը), աշխատել կամ սովորել են Համալսարանում, համակիր են Կազմակերպության նպատակներին և ցանկություն ունեն մասնակցելու նրա գործունեությանը:

Ասոցիացիայի անդամները կարող են.     

  • Մասնակցել ասոցիացիայի կողմից կազմակերպվող և անցկացվող միջոցառումներին, Մասնակցել ՀԱՊՀ վերապատրաստման դասընթացներին և օգտվել սոցիալական ծառայություններից,
  • Ստանալ «Պոլիտեխնիկ» թերթը և ՀԱՊՀ-ի տեղեկատվական այլ նյութեր,
  • ՀԱՊՀ պաշտոնական կայքի օգնությամբ պահպանել կապը ասոցիացիայի այլ անդամների հետ,
  • Ստեղծել մասնագիտական համագործակցություններ և իրականացնել համատեղ ծրագրեր: