«ԵրՊԻ-ՀԱՊՀ Շրջանավարտների ասոցիացիայի» գործունեության առանցքում են հետևյալ ոլորտները.

  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտների համակողմանի համագործակցության և գործունեությունների կոորդինացման միջոցով՝ նպաստել Համալսարանի զարգացմանն ու միջազգայնացմանը, նրա առաքելության իրականացմանը՝ Հայաստանի տնտեսության և հասարակության կրթական և տեխնոլոգիական կարիքների բավարարման ասպարեզում,
  • Համալսարանի Հայաստանյան և օտարերկրյա շրջանավարտների փոխադարձ կապերի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծում, նրանց մասնագիտական գործունեության տվյալների բազայի ձևավորում,
  • Աջակցություն Համալսարանի որակյալ դիմորդների հավաքագրմանը և մասնագիտական կողմնորոշմանը, Համալսարանի կրթական ծրագրի և ուսումնական մասնագիտությունների արտաքին գովազդի և նրա իմիջի ստեղծմանը,
  • Տեղական և արտասահմանյան հիմնադրամների հիմնում և ֆինանսական ռեսուրսների ձևավորում համալսարանի նյութատեխնիկական բազայի և ինֆորմացիոն ինֆրակառուցվածքի զարգացմանը օժանդակելու և շնորհաշատ ուսանողների նյութական օգնություն հատկացնելու համար,
  • Աջակցություն ճարտարագիտության, ճարտարագիտական գիտության, տեխնոլոգիական նորաստեղծության և արդյունաբերական բիզնեսի զարգացմանը Հայաստանում, ճարտարագիտական մասնագիտության վարկի բարձրացմանը` պարբերականների հրատարակման, ցուցահանդեսների, աշխատաժողովների, սեմինարների, ինֆորմացիոն-խորհրդատվական, պատենտային-լիցենզիոն և այլ ծառայությունների կազմակերպման միջոցով,
  • Բարեգործական գործունեություն: