ՄԱՄՈՒԼ

Լուի Պուզենի. «Հայաստանը համացանցի առումով միշտ ակտիվ է եղել»

4787

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թ. մրցանակակիր, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի նախահայրերից մեկին՝ Լուի Պուզենին:

Ողջույնի եւ շնորհակալության խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ով նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել նման մարդու, ով համացանցի ստեղծման նախահայրերից մեկն է:

Հանդիպման ընթացքում Լուի Պուզենին ներկայացրեց պրեզենտացիա (Internet a short story), որը հիանալի հնարավորություն էր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների եւ ուսանողների համար՝ ծանոթանալու ոլորտի հիմնարար հայտնագործություններին եւ նորագույն նվաճումներին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝
http://eritasard.am/news/hy/73567


Թափոնների վերամշակման հեռանկարները և ռազմավարական անհրաժեշտությունը ՀՀ-ում

62-thumb

Այսօր Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում իր աշխատանքը սկսեց «Օրգանական և նավթային մթերքների ստացման նպատակով ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները և ռազմավարական անհրաժեշտությունը ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովը:

Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
www.panorama.am
 

Մեկնարկեց «Միասնության ուժը» ուսանողական- երիտասարդական առաջին հավաքը

13951008_1070298703017335_1230992722_oՀայաստանի գեղատեսիլ բնության գրկում, Հանքավանի «Պոլիտեխնիկ» մարզաառողջարարական ճամբարում, 2016թ. օգոստոսի 6-ին մեկնարկեց հնգօրյա «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը: Պաշտոնական բացմանը ներկա էին Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ Հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ-ի Հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, հավաքին մասնակից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչ Ուսանողական խորհուրդների նախագահներ:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://www.slaq.am/arm/news/1115945/
 

«Ինչ էլ կոչենք ճամբարի անունը՝ առանցքում ընկած է միասնությունը». Կարեն Ավագյան

13951008_1070298703017335_1230992722_oՕգոստոսի 6-ին Հանքավանի ուսումնամարզաառող-ջարանական ճամբարում ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում մեկնարկեց «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը: Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» (ՀԱՊՀ) հիմնադրամի ուսանողական խորհուրդը: Հավաքն անցկացվում է «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, որին մասնակցում է ավելի քան 210 երիտասարդ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Մասնակիցները բաժանվել են ՀՀ դրոշի գույները խորհրդանշող ճակատների, որոնք անվանվում են հայ ռազմակայան, քաղաքական գործիչներ Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անուններով։ Ըստ այդմ՝ ճամբարականները համապատասխանաբար բաժանված են Մոնթեների, Նժդեհների և Վազգենների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://www.aravot.am/2016/08/06/724352/