Debug


Պոլիտեխնիկում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը

 

Մայիսի 5-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը՝ ներառյալ մինչև ժ. 18.00: Առաջին դիմորդները ծնողների ուղեկցությամբ արդեն ներկայացել են և ընդունող հանձնաժողովի խորհրդատուների օգնությամբ լրացրել են դիմում-հայտերը: Այս տարի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների նոր ցանկով՝ 21 մասնագիտություն՝ 30 կրթական ծրագրերով:

Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ՀԱՊՀ-ին հատկացված է  262 տեղ, այդ թվում 22 տեղ բանակից զորացրվածների համար է: Ի դեպ՝ վերջինի դեպքում մրցույթն իրականացվելու է միայն բանակից զորացրվածների միջև: ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով հատկացվել է անվճար, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով լրացուցիչ 10 տեղ՝ չորս կրթական ծրագրերով: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից։

Աբմողջական հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հասցեով՝
http://www.tert.am/am/news/2016/05/05/npuoa/2012109


Պոլիտեխնիկում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը

89.thumb

Մայիսի 5-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը: 
Ինչպես տեղեկացնում են համալսարանի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից, առաջին դիմորդները ծնողների ուղեկցությամբ արդեն ներկայացել են և ընդունող հանձնաժողովի խորհրդատուների օգնությամբ լրացրել են դիմում-հայտերը:
Այս տարի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների նոր ցանկով՝ 21 մասնագիտություն՝ 30 կրթական ծրագրերով:
Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ՀԱՊՀ-ին հատկացված է  262 տեղ, այդ թվում 22 տեղ բանակից զորացրվածների համար է: Ի դեպ՝ վերջինի դեպքում մրցույթն իրականացվելու է միայն բանակից զորացրվածների միջև: ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով հատկացվել է անվճար, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով լրացուցիչ 10 տեղ՝ չորս կրթական ծրագրերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հասցեով՝
http://www.panorama.am/am/news/2016/05/05/%D5%BA%D5%B8%D5%AC%D5%AB
%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/1574879