icoop-logo

 

 

 

 

 

 

Արդյունաբերական համագործակցություն և ստեղծագործական ճարտարագիտական կրթություն` հիմնված հեռավար ճարտարագիտական և վիրտուալ գործիքամիջոցների վրա” (համակարգող` Իլմենաուի տեխնոլոգիական համալսարան, Գերմանիա)

 

Ծրագրի տևողությունը` 36 ամիս  (հոկտեմբեր 2012 – հոկտեմբեր 2015)

 

Համառոտ նկարագրություն

 

Ծրագրի հիմնական նպատակները`
• Արդյունաբերության ոլորտում գիտելիքների և հմտությունների պահանջարկի բացահայտման ու մոնիթորինգի մեթոդաբանության ներդրում:
• Միջառարկայական կոմպետենցիաների և հեռավար լաբորատորիաների կամ վիրտուալ գործիքամիջոցների օգտագործման գիտելիքների  ձևավորմանը նպատակաուղղված ուսումնական ծրագրերի մշակում:
• Ուսումնական հաստատությունների և արդյունաբերական ձեռնարկությունների միջև փոխշահավետ ու կայուն գործընկերային հարաբերությունների կառուցում, որոնք նախատեսում են արդյունաբերության մասնագետների ստաժավորման և վերապատրաստման ծրագրեր:

 

Ծրագրի մասնակիցները`
Ծրագրին Եվրոմիությունից անդամակցում են Բրասովի տրանսիլվանիայի համալսարանը (Ռումինիա), Դուստոի համալսարանը (Իսպանիա), Ավստրիայից՝ Կարինտիայի կիրառական գիտությունների համալսարանը և որակի կատարելագործման, հավաստագրման ու գնահատման գործակալությունը: Նախագծին մասնակցում են նաև երեք պետությունների` Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի 17 բուհեր և ընկերություններ:

 

 

Հարակից նյութեր

RISK MANAGEMENT Lections

ICOOP INDUSTRIAL MODULE 1

ICOOP INDUSTRIAL MODULE 2

ICOOP INDUSTRIAL MODULE 3