ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ՝ ԱՆՄՈՌՈՒԿ

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ է ընտրվել անմոռուկը, կարգախոսը՝ «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈւՄ»:

 

anmoruk

 

 

Անմոռուկի անվան ստուգաբանության հիմքում տարբեր լեզուներով միևնույն իմաստն է` «ՀԻՇԻ՛Ր», որն էլ հարյուրամյա տարելիցի հիմնական ուղերձն է: Բացի այդ, ծաղիկը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանիշը: Անմոռուկը հնգաթերթ է. յուրաքանչյուր թերթիկ խորհրդանշում է մայրցամաքներից մեկը, որտեղ հանգրվանել են ցեղասպանությունից մազապուրծ հայերը: Սև գույնը արտահայտում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը: Դեղինը խորհրդանշում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս: Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը: Գերակշռում է մանուշակագույնը, որը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում: