http://armunicatUntitledfffd.am:8991/F 

 ՀԱՊՀ-ի գրադարանը, լինելով Հայաստանի գրադարանների կոնսորցիումի անդամ, մասնակցում է էլեկտրոնային մատենագիտական գրառումների կազմման գործընթացին, որի նպատակն է ստեղծել Հայաստանի գրադարանների միավորված էլեկտրոնային քարտարան (ԷՔ): ԷՔ-ն հիմնված է  Aleph համակարգի վրա: «Փնտրումը» կատարվում է մատենագիտական գրառումների բոլոր տարրերով (դաշտերով): «Փնտրում» և «Օգնություն» հրամանները կատարվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Կոնսորցիումի անդամ բոլոր գրադարանների կողմից ԷՔ-ն ամեն օր համալրվում է նոր մատենագիտական գրառումներով:

Համահավաք քարտարանն ընդգրկում է գրքերի, պարբերական հրատարակությունների, գիտական աշխատությունների, ատենախոսությունների, սեղմագրերի և այլ նյութերի տպագիր և էլեկտրոնային տարբերակների մատենագիտական գրառումներ։