Գրադարանում ընթերցողը հնարավորություն ունի՝

  • տպագիր հրատարակությունը (գիրք, թղթային տարբերակով բաժանորդագրված պարբերականներ) պատվիրելու նպատակով տեղեկատվություն փնտրել Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային քարտարանում,
  • օգտվել էլեկտրոնային պաշարներից` ՀԱՊՀ-ում հրատարակված և գրադարանի սերվերում տեղադրված գրականության էլեկտրոնային պատճեններ, eLibrary համակարգի միջոցով էլեկտրոնային տարբերակով բաժանորդագրված պարբերականներ, չվերահրատարակված հայալեզու ուսումնական և գիտական գրականության պատճենված (թվայնացված) տարբերակներ,

       Օգտվել ՝

  • էլեկտրոնային կրիչների վրա պահպանվող պաշարներից,
  • ինտերնետից,
  • Springer և  EBSCO համաշխարհային գիտական անգլալեզու շտեմարաններից, Web of Science,Polpred և РИНЦ մատենագիտական վերլուծական բազաներից: