Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտատեխնիկական գրադարանն ունի մոտ 80 տարվա պատմություն։

Գրադարանը  Համալսարանի առաջատար ստորաբաժանումներից է , որն ուսումնական, գիտահետազոտական և Համալսարանի գործունության այլ ուղղությունները ապահովում է փաստաթղթերով և տեղեկատվությամբ տարաբնույթ աղբյուրներում և տարաբնույթ կրիչներում (տպագիր, օպտիկական, ցանցային և այլ) զետեղված: Նաև հանդիսանում է գիտելիքների տարածման, հոգևոր և ինտելեկտուալ շփման, մշակույթի կենտրոն:

Գրադարանի գործունեությունն իրականացվում է ՀՀ սահմանադրությամբ, «Գրադարանների և գրադարանային գործի մասինե  ՀՀ օրենքով, ՀԱՊՀ –ի գործող օրենսդրությամբ, Կոլեկտիվ պայմանագրով, Համալսարանի այլ ներքին նորմատիվ ակտերով, գրադարանի կանոնադրությամբ։

2004թ-ից Գիտատեխնիկական գրադարանը Հայաստանի գրադարանային ասոցիացիայի և Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի անդամ է։