ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

2017թ. բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ընդունելության համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 2017թ. փետրվարի 01-ից կազմակերպում է վճարովի նախապատրաստական դասընթացներ` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, գծագրություն և նկարչություն առարկաներից, 4 ամիս տևողությամբ և յուրաքանչյուր դասընթացը շաբաթական 2 անգամ: Մեկ առարկայի դասընթացին մասնակցության ամսական վարձը 15000 դրամ է: Մեկից ավել դասընթացի մասնակցության դեպքում վարձը զեղչվում է: Ունկնդիրները դասընթացների ավարտական քննությունների հանձնման արդյունքում ստանում են սահմանված ձևի վկայական:

ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2016թ. հուլիսի 19-ի N743-Ն հրամանով հաստատված “ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոններ”-ի թիվ 32 կետի հիման վրա նախապատրաստական դասընթացներն ավարտած դիմորդները, ավարտական քննությունների գնահատականներով, մրցույթից դուրս, կարող են ընդունվել համալսարան՝ հեռակա ուսուցմամբ:

Դասընթացների ունկնդիրների ցուցակագրումը կատարվում է  համալսարանի Երևանի ավագ դպրոցում՝ ս. թ. դեկտեմբերի 13- ից սկսած:

Դասընթացներին մասնակցելու համար դիմել` ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց  կամ ՀԱՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղարություն հետևյալ հասցեներով՝

ՀԱՊՀ 7-րդ մասնաշենք, 2-րդ հարկ: Հեռ. 520630

ՀԱՊՀ 2-րդ մասնաշենք, 2-րդ հարկ: Հեռ. 520345

Էլեկտրոնային փոստ – entrant@polytechnic.am