10578878_10204468098783046_1177816213_o

 

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է

 

Դպրոցի նոր կազմավորվող 10-րդ դասարաններում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը կատարվելու է ս.թ. հունիսի 20-ից պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի ճեմասրահում: Դիմումի լրացման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • Ծննդյան վկայական և պատճեն,
  • 3X4 չափի լուսանկար /4 հատ/,
  • 9-րդ դասարանի ավարտական վկայական և պատճեն,
  • Ծնողի անձնագիր:

Դպրոցում իրականացվում է հումանիտար, բնագիտամաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով խորացված հոսքային ուսուցում: Դպրոցում գործում են հետևյալ հոսքերը՝

  • Ֆիզիկամաթեմատիկական,
  • Ինժեներական,
  • Տնտեսագիտական,
  • Դիզայն:

Ընդունելության հոսքերը ձևավորելու նպատակով անցկացվում են հետևյալ գրավոր հարցումները.

  • Ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք /մաթեմատիկա, ֆիզիկագրավոր հարցում/,
  • Ինժեներական ենթահոսք /մաթեմատիկա, ֆիզիկագրավոր հարցում/,
  • Տնտեսագիտական ենթահոսք /մաթեմատիկագրավոր հարցում/,
  • Դիզայն ենթահոսք /մաթեմատիկա գրավոր հարցում, ներկայացնել գծագիր, նկար/,

 

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ, ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՔԵԶ՝ ԱՊԱՀՈՎԵԼՈՎ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԻՐԹ ՄԻՋԱՎԱՅՐ

 

Նախապատրաստական դասընթացներ

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից:

Նախապատրաստական դասընթացի նպատակն է հիմնական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին և սովորողներին Պոլիտեխնիկի ավագ դպրոց ընդունվելուն նախապատրաստելը, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար հիմքերի ստեղծումը:

Դասընթացները կազմակերպում և անցկացվում են փոքր խմբերով, իսկ ուսումնական տարվա ընթացքում ունկնդիրները պարբերաբար մասնակցում են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին՝ հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը:

2017-2018 ուսումնական տարվա ընդունելության համար նախապատրաստական դասընթացները սկսվում են ս.թ. հոկտեմբերի 1-ից:

Դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ /010/52-06-30 կամ այցելել ՀԱՊՀ 7-րդ մասնաշենք: