innocens

 

Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ (InnoCENS)

 

 Նախագծի նպատակն է աջակցել սոցիալ-տնտեսական զարգացմանը Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում` զարգացնելով նորարարական եւ ձեռնարկատիրական բարձրագույն կրթությունը` նպատակ ունենալով  նպաստել և դյուրացնել բուհ-արտադրություն համագործակցությունը և նորարարական գաղափարների առևտրայնացումը:

Առանձնահատուկ խնդիրներն են՝

  • Ճարտարագետների համար նախատեսված «Նորարարական համակարգ» նոր մագիստրոսական կուրսի զարգացումը և ներդրումը
  • Ճարտարագետների համար նախատեսված «Ձեռնարկատիրություն» նոր մագիստրոսական կուրսի զարգացումը և ներդրումը
  • Նորարարական մանկավարժության և նորարարական իրազեկվածության գնահատման ներդրումը
  • Թվով 8 նորարարական կենտրոնների կայացումը գործընկեր երկրներում
  • Ուսանողների և աշխատակազմի համար բիզնես ինկուբատոր ծառայությունների զարգացումը և տրամադրումը
  • Ուսանողների և աշխատակազմի համար ինովացոն մրցույթի կազմակերպումը
  • Ուսանողների եւ աշխատակազմի գաղափարների առևտրայնացման և նոր «start-ups»- ներ ստեղծման աջակցումը
  • Գործընկեր երկրների այլ համալսարաններում արդյունքների տարածումը:

Գործընկերներ:

Տեխնոլոգիաների թագավորական համալսարան

Տուրկուի կիրառական գիտությունների համալսարան

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան  

 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Հայաստանի կրթության և գիտության նախարարություն

Գիտական կրթության բարեփոխումների հիմնադրամ                                            

Երևանի կապի գիտահետազոտական ինստիտուտ

Վրաստանի տեխնիկական համալսարան

Բաթումիի Շոթա Ռուստավելիի անվան համալսարան

Վրաստանի կրթության և գիտության նախարարություն

«SMART» կոնսալտինգ

Բելարուսիայի պետական համալսարան

Բրեստի պետական տեխնիկական համալսարան

Բելորուսիայի կրթության նախարարություն

Ալմատայի  ուժային ճարտարագիտության և կապի համալսարան

Տարազի պետական համալսարան

Բոլոնիայի գործընթացի և ակադեմիական շարժունակության կենտրոն

ՆԴ և Ընկ., ՓԲԸ

Ծրագրի համակարգող՝  Հուան Ֆան (Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտ (ՏԹԻ)) 

Նախագծի տևողությունը՝ 2016-2019

Նախագծի կայքէջը՝ http://gidec.abe.kt.se/InnoCENS

Նախագծի ՀԱՊՀ պատասխանատու

Ռուբեն Աղգաշյան
Պրոֆ., պրոռեկտոր
Էլ. փոստ` rubag@seua.am

Պլանավորված գործառույթներ.

  • Ուսումնական այց, ծանոթություն Շվեդական նորարարական համակարգի հետ
  • «Ձեռներեցություն» թեմայով դասընթաց դասավանդողների համար, Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան, Իսպանիա
  • Հարցաշարային հետազոտություն նորարարության և ձեռներեցության գործընկեր երկրներում
  • Ճարտարագետների համար նորարարական համակարգերի և ձեռներեցության մագիստրոսական կուրսի զարգացում և ներկայացում
  • Նորարարական մանկավարժության դասընթաց, Տուրկուի կիրառական գիտությունների համալսարան, Ֆինլանդիա
  • Նորարարական իրավասության գնահատման դասընթաց, Բելարուսիայի պետական համալսարան
  • Նորարարական կողմնորոշմամբ ուսումնական ծրագրի նախագծման դասընթաց, Տարազի պետական համալսարան, Ղազախստան
  • Թվով 8 նորարարական կենտրոնների ստեղծում
  • Ուսանողների և աշխատակազմի համար բիզնես ինկուբատոր ծառայությունների զարգացում և տրամադրում
  • Չորս համագործակից երկրներում նորարարական մրցույթի կազմակերպում