I-Net   «Միջազգայնացման ցանց»

Նախագծի հիմնական նպատակն է եվրոպական չափանիշների և ուղղությունների ինտեգրումն ուսանել-ուսուցանելու և հետազոտական գործընթացներում: Նախագիծն ունի երկու հիմնական նպատակ: Առաջին`միջազգայնացման ցանցի մշակում, զարգացում և ներդրում, որը կներառի տարածաշրջանային և միջտարածաշրջանային տիրույթները: Երկրորդ` համալսարանների ներսում զարգացնել ինստիտուցիոնալ կարողությունները` վերապատրաստումների միջոցով:

«Ակուստիկական իմպուլսների գեներացումը և տարածումը տրոպոսֆերայում»

Ծրագրի շրջանակներում իրականացվել են հզոր ակուստիկական գեներատորների մշակում տրոպոսֆերայի ամբողջ տիրույթի վրա արդյունավետ ներգործության համար, ակուստիկական իմպուլսների բնութագրերի համակողմանի փորձնական հետազոտություններ դաշտային պայմաններում, տրոպոսֆերայի ակուստիկական խորազննման և մթնոլորտային տեղումների նպատակային ղեկավարման գիտա-կիրառական մոտեցումների մշակում: