Erasmus+ KA2

Erasmus+ KA2 (հիմնական գործողություն 2) աջակցում է երիտասարդության շրջանում կարողությունների զարգացմանը, որը նաև միտված է համագործակցության խթանմանը տարբեր կազմակերպությունների և երիտասարդների միջև` կրթության, վերապատրաստումների և սոցիալ-տնտեսական այլ ոլորտներում:

 

MARUEEB     «Նորարական տեխնոլոգիաներ էներգաարդյունավետ շենքերում, մագիստրոսական աստիճան»:

Ծրագիրը միտված է նոր մագիստրոսական կրթական ծրագրի ստեղծմանը: MARUEEB նախագծի ընթացքում մշակվել են “Էներգաարդյունավետ և էներգախնայողական տեխնոլոգիաներ” մագիստրոսական կրթական ծրագրի համար առարկայական ծրագրեր և ներկայացվել MARUEEB նախագծի գործընկերներին: Առարկայական ծրագրերում հաշվի են առնվել նրանց կողմից արված առաջարկությունները: ՀԱՊՀ գիտական խորհրդին ներկայացվել է “Էներգաարդյունավետ և էներգախնայողական տեխնոլոգիաներ” մագիստրոսական կրթական ծրագիրը, որը երաշխավորվել և առաջարկվել է ՀԱՊՀ-ին դիմել ՀՀ ԿԳՆ` մասնագիտությունների ցանկում այն ներառելու համար:

 

DOCMEN      «Երկու փուլային նորարական ծրագրի մշակում միկրոէլեկտրոնիկայի ճարտարագիտության ոլորտում»

 Նախագիծն ուղղված է բարձրագույն կրթությունում միկրոէլեկտրոնիկայի արդիականացմանն ու միջազգայնացմանը` նորարական երկու ծրագրերի միջոցով, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտի զարգացումներին և շուկայական պահանջներին: Նախագծի հիմնական երկու նպատակներին են`

  • Զարգացնել նորարարական ակադեմիական միջավայր միկրո-նանոէլեկտրոնիկա առարկայական ծրագրերի համար;
  • Գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններին մոտեցնել աշխատաշուկային:

Այս ձգտումներն ընդգծում են հավասարակշռության հասնելու անհրաժեշտությունը կրթական համակարգում` այն ինչ առաջարկվում է, և աշխատաշուկայում` այն ինչ անհրաժեշտ է ոլորտում: 

 

InnoCENS      «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում»

Նախագծի նպատակն է ընդլայնել ճարտարագետ ուսանողների նորարարական ունակությունները և ձեռնարկատիրական հմտությունները` Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում տնտեսական զարգացման աջակցման և նոր աշխատատեղերի ստեղծման համար: InnoCENS նախագծի գլխավոր նպատակն է զարգացնել նորարարության և ձեռնարկատիրության դասընթացներ ճարտարագետ ուսանողների համար:   

InnoCENS-ը ՀԱՊՀ-ում

 

eDrone   «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում (eDrone)»

 eDrone նախագծի նպատակն է սահմանել մի նոր ուսումնական միջավայր, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացման հնարավորությունների լայնացմանը: Այս նոր կարողությունները մասնավորապես առնչվում են տեղեկատվական համակարգերի տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործմանը, որոնք կնպաստեն մասնագիտական հմտությունների օպտիմալացմանը, ինչն արդեն իսկ ամրապնդվել է բոլոր գործընկեր  երկրների 2020 սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունում: Այս նախագիծը նաև միտված է  ընդառաջել երիտասարդներին, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, Եվրոպոկան 2020 «Երիտադարդությունը շարժման մեջ» ռազմավարության  շրջանակներում:

 

 

RETHINKe «Կրթական բարեփոխում միջազգային գիտելիքի փոխանակման միջոցով»

Նախագծի հիմնական նպատակն է՝ «շրջակա միջավայրի պաշտպանություն» մասնագիտության մագիստրոսական և ասպիրանտական ուսումնական պլանների և ծրագրերի վերանայում և համագործակցելով տարբեր երկրների համալսարանների հետ համապատասխան ծրագրերի ձևավորում¸ որոնք կնպաստեն երկակի դիպլոմ (Double Degree) ստանալու գործին:

Պայմանագիր է կնքվել Իսպանիայի Կորունյա քաղաքի համալսարանի և Պորտուգալիայի Լեիրիայի պոլիտեխնիկական ինստիտուտի հետ` մագիստրոսների պատրաստման ուղղությամբ:

Համաձայն Կորունիայի համալարանի պայմանագրի՝ ուսանողը մեկ տարի սովորում է իր մայր բուհում¸ իսկ երկրորդ տարում` համագործակցող երկրի համալսարանում:

Համաձայն Լեիրիայի համալսարանի պայմանագրի՝ ուսանողը 3 կիսամյակ սովորում է իր մայր բուհում¸ իսկ մեկ կիսամյակ` համագործակցող երկրի համալսարանում:

Մշակվել են մագիստրոսական ուսուցման ծրագրեր՝ համատեղ մագիստրոսների պատրաստման համար:

Կորունա

 

arajin

22

 

3

44

 

Պորտուգալիա

 

567

 

RETHINKe-ը ՀԱՊՀ-ում