ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Եվրամիության ֆինանսավորման բացակայության պատճառով 2017-2018 ուստարում փոխվել է Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ դիմելու պայմանները: Ծրագրի մեկ ամսվա արժեքը կկազմի մոտավորապես 400 եվրո, որն իր մեջ ներառում է` ուսման վարձ, կացություն և սնունդ:

 


 

 Փոխանակման ծրագրի շրջանակներում Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտը հայտարարում է հերթական ընդունելություն մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների համար (կրկնակի դիպլոմի շնորհմամբ)` հետևյալ ուղղություններով.

  • Հաշվողական տեխնիկա,
  • Քիմիական տեխնոլոգիաներ,
  • Էկոնոմիկա:

 

Անհրաժեշտ փաստաթղթերն են.

  • ՄՈԳ,
  • Մոտիվացիոն նամակ,
  • Լեզվի հավաստագիր (առկայության դեպքում):

 Անգլերեն լեզվի քննությունը տեղի կունենա հուլիսի 3-ին ժամը 14003327 սենյակում

 

 

Դիմելու վերջնաժամկետ` հունիսի 30:

 

Հարցերի դեպքում մոտենալ 3329 կամ 3327 սենյակ` Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչություն:

 


 

Վառնայի կառավարման համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց  2017թ. հունիս-օգոստոս ամիսներին:

Դասընթացները ներառում են տարբեր մոդուլներ բիզնեսի, կառավարման և մարքեթինգի ոլորտներից:

Մոդուլներից յուրաքանչյուրն ունի 4 շաբաթյա տևողություն: Դասընթացները վարելու են Վառնայի կառավարման համալսարանի հանրահայտ դասախոսները և փորձագետները: Մեկ մոդուլի արժեքը կազմում է 690 եվրո (փոխանցվում է մոդուլի մեկնարկից առաջ):

ՀԱՊՀ յուրաքանչյուր գրանցված ուսանող տեղում 200 եվրո կրթաթոշակ ստանալու հնարավորություն ունի իր կողմից ընտրված մոդուլի համար: Կախված ՀԱՊՀ ուսանողների թվից` սահմանված են արտոնյալ պայմաններ. 

  • 2 ուսանողի դեպքում – 300 եվրո յուրաքանչյուրին
  • 3 ուսանողի դեպքում – 400 եվրո յուրաքանչյուրին
  • 4 ուսանողի դեպքում – 500 եվրո յուրաքանչյուրին
  • 5 ուսանողի դեպքում – 600 եվրո յուրաքանչյուրին

 

Հայտերի լրացման վերջնաժամկետ` յուրաքանչյուր նախընտրած դասընթացի մեկնարկային օրվանից 45 օր առաջ` SUMMER SCHOOL

Մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով`

 https://vum.bg/degree-programmes/summer-programmes/

 

Ծրագրին դիմելու համար մոտենալ ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչություն` 3327 և 3329:

Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչություն