ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

 

 

 

Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն ու գիտատեխնիկական առաջընթացը, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունները ճարտարագիտական կադրերով ապահովելու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  գիտականխորհրդի 1996թ. հոկտեմբերի 2-ի նիստում որոշում ընդունվեց Կապանի ուսումնախորհրդատվական կետի հիմքի վրա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ կազմավորելու մասին: 

1997թ. ապրիլի 3-ին պաշտոնապես արձանագրվեց մասնաճյուղի ծնունդը. այն գրանցվեց ՀՀ պետական ռեգիստրում` որպես «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիր» պետական բյուջետային հիմնարկություն, որով և սկսվեց մասնաճյուղի իրավաբանական գործունեությունը: 2002թ. դեկտեմբերի 20-ից Կապանի կրթահամալիրը պաշտոնապես վերանվանվեց «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճյուղ:

2014/15 ուսումնական տարում (ՀՀ կառավարության  2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1490-Նորոշմամբ) «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչառևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորումից հետո համալսարանի հոգաբարձուների խորհրդի 20.06.2015թ. նիստի 06/15-03 որոշմամբ ստեղծվեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը, որը փաստացի հանդիսանում է ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի իրավահաջորդը:

Ներկայումս բակալավրի (առկա և հեռակա) կրթական ծրագրով մասնաճյուղում ուսանում է շուրջ 438 ուսանող` հետևյալ մասնագիտություններով՝ «Տեղեկատվական տեխնոլո­գիաներ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Տնտեսագիտություն», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /լեռնամետա­լուրգիական ճյուղում/», «Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն», «Շինարարություն», «Օգտակար հանածոների հետախուզում և մշակում», «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում», «Օգտակար հանածոների հարստացում», «Մետալուրգիա» «Մետալուրգիա և նյութագիտու­թյուն», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում»: 

Կապանի մասնաճյուղի հիմնական դասախոսական կազմում ընդգրկված է 37 դասախոս, այդթվում` 2 գիտության դոկտոր, պրոֆեսոր և գիտությունների 14 թեկնածու: 

Սերտ գործընկերային կապեր են հաստատված Կապանի մասնաճյուղի և տարածաշրջանի լեռնահանքային ոլորտի 3 խոշոր ձեռնարկությունների` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունների, ինչպես նաև շուրջ 20 այլ կազմակերպությունների ու ձեռնարկությունների միջև: 

Մասնաճյուղն առ այսօր տվել է շուրջ 1494 շրջանավարտ, որոնց գերակշիռ մասն աշխատում է մարզի և հանրապետության ձեռնարկություններում, ոմանք զբաղեցնում են ղեկա­վար և պատասխանատու պաշտոններ: 

Մասնաճյուղում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքները հրատարակվում են միջազգային և հանրապետական գիտական հանդեսներում, դասախոսները պարբերաբար հանդես են գալիս գիտաժողովներում: 

Մասնաճյուղը 1997թ.-ից մասնակցում է «Տեմպուս-Տասիս» միջազգային նախագծերին: 

 

Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ մասնաճյուղի http://haphkapan.com/ կայքից և ֆեյսբուքյան էջից  https://www.facebook.com/Kapan.HAPH/ :

 

 

kapan1 kapan2 kapan3 kapan4 kapan5 kapan6 kapan7 kapan8 kapan9 kapan10