ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Կրթական ծրագիր` 061103.01.6

 

մասնագետի որակավորումը` ինֆորմատիկայի բակալավր

 

ուսումնառության տևողությունը`առկա` 4 տարի, հեռակա ` 5 տարի

 

կրթական ծրագիր`061103.01.7

 

մասնագետի որակավորումը` ինֆորմատիկայի մագիստրոս

 

ուսումնառության տևողությունը ` առկա `2 տարի, հեռակա`  2,5 տարի

 

թողարկող ամբիոնը՝ Քոմփյութերային համակարգեր եվ ցանցեր

 

 Մասնագիտության ձևավորումը Հայաստանում   

     Հայաստանում հաշվողական համակարգերի բնագավառում գիտատեխնիկական հետազոտումները և մշակումները սկսվել են 1950-ական թվականներին, երբ Հայաստանի կառավարության և ԳԱ նախաձեռնությամբ 1956թ. հիմնադրվեց Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ), որը ժողովրդի կողմից ընկալվեց և այսօր ևս հայտնի է որպես Մերգելյան ինստիտուտ: Անցնելուվ հաշվողական տեխնիկայի զարգացման բոլոր փուլերը՝ ինստիտուտը դարձավ ԽՍՀՄ-ում Էլեկտրոնային հաշվողական  մեքենաների (ԷՀՄ), քաղաքացիական և պաշտպանողական նշանակության   հաշվողական տեխնիկայի միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգերի մշակման միութենական նշանակության առաջատար կենտրոններից մեկը: 

Հանրապետության համար ինստիտուտը կատարեց համակարգող կենտրոնի դեր`խթանելով այդ և հարակից ուղղություններով զարգացում` հանգեցնելով բուհերում համապատասխան կադրերի անհրաժեշտ ձևավորմանը: Արդեն հաջորդ՝ 1957թ. ԵրՊԻ-ում  հանրապետությունում ՏՏ ոլորտի առաջին երկու մասնագիտություններով`«Ավտոմատիկա և տելեմեխանիկա» և  «Մաթեմատիկական հաշվավճռող սարքավորումներ և սարքեր»,  կատարվեց ուսանողների ընդունելություն: Հետագայում վերջինս ոլորտի զարգացման և ներկայացվող պահանջների համապատասխանեցման շրջանակներում վերափոխվեց նոր մասնագիտությունների «ԷՀՄ», «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր», «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա», իսկ արդեն ՀՀ կառավարության 2014թ.  հոկտեմբերի 23-ի թիվ 1191 որոշմամբ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում ներկայացվեց միջազգայնորեն ճանաչված  «Համակարգչային ճարտարագիտություն» անվանմամբ:

 

Մասնագիտության բնութագիրը

 Համակարգչային ճարտարագիտություն մասնագիտությունը ինֆորմատիկան (համակարգչային գիտությունը) և ցանցային տեխնոլոգիաները ներառող գիտության ճյուղ է:

 

Մասնագիտության ուսումնառության օբյեկտներն են քոմփյութերային համակարգերը, ցանցերը, տեխնոլոգիաները, սարքերն ու սարքավորումները, ապարատածրագրային գործիքամիջոցները:

Համակարգչային ցանցերի  առավել տարածված  տարատեսակներն են ինտերնետը (համացանց), լոկալ, գլոբալ, գերատեսչական ցանցերը (արդյունաբերական, բանկային, կրթական, հեռաբժշկական, առևտրային և այլն):

 

Համակարգչային ճարտարագիտությունը

  • առնչվում է համակարգիչների և համակարգչային ծրագրերի կառուցվածքի և դիզայնի, ապարատային և ծրագրային ապահովման, դրանց միջև եղած կապի ու փոխազդեցության ուսումնասիրման հետ.
  • կարող է ավելի կենտրոնանալ ապարատային միջոցների, քան ծրագրային ապահովման ուսումնասիրության վրա կամ ունենալ հավասար շեշտադրում երկու դեպքում էլ` ունենալով ուժեղ ճարտարագիտական երանգ:

Համակարգչային ճարտարագիտության արդյունքն են  ներդրված համակարգերի զարգացման ծրագրային և ապարատային ապահովմամբ սարքերը `

 բջջային հեռախոսները

 թվային աուդիոնվագարկիչներն ու տեսաձայնագրիչները

 ազդանշանային համակարգերը

 լազերային վիրաբուժական գործիքները  և այլն։

 

Համակարգչային ճարտարագետները մասնագետներ են

  • համակարգչային համակարգերի և ցանցերի, շարժական տեխնոլոգիաների, ինտերնետում իրական և թվացյալ (վիրտուալ) ամպային ծառայությունների.
  • նախագծում են համակարգիչներ, գերհամակարգիչներ և միկրոպրոցեսորներ.
  • տիրապետում են գիտելիքների, կարողությունների, ունակությունների և ունեն հմտություններ էլեկտրոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների, տեղեկատվության անվտանգության և ծրագրավորման, ապարատածրագրային ապահովման, համակարգիչների և գերհամակարգիչների,միկրոպրոցեսորների և պլանշետների ամբողջական մշակման բնագավառներում:

Համակարգչային ճարտարագետների մասնագիտական որակավորման նկարագրման արդի պահանջներին համահունչ վերջնարդյունքների ձևավորմանն են  նպատակաուղղված մասնագիտության ուսումնական պլաններում ներառված առարկաները:

Համակարգչային ճարտարագետները  բուհն ավարտելուց հետո կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները՝

  • ճարտարագետ սխեմատեխնիկ
  • ճարտարագետ ծրագրավորող
  • ճարտարագետ էլեկտրոնիկ
  • ցանցային ադմինիստրատոր
  • ցանցային ծրագրավորող – ադմինիստրատոր
  • կառավարման ավտոմատացված համակարգերի ճարտարագետ և նրա որակավորմանը համապատասխանող այլ պաշտոններ:

 

  Համակարգչային ճարտարագետների  մասնագիտական գործունեության օբյեկտներն են՝

  • հաշվողական մեքենաները, համալիրները, համակարգերը և ցանցերը,
  • տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգերը,
  • նախագծման ավտոմատացված համակարգերը,
  • հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի միջոցների ծրագրային ապահովումը (ծրագրեր, ծրագրային համալիրներ և համակարգեր),
  • թվարկված համակարգերի մաթեմատիկական, տեղեկատվական, տեխնիկական շահագործման ու սպասարկման, տնտեսագիտական, կազմակերպչական և իրավական ապահովումը:

        Համակարգչային ճարտարագետների  մասնագիտական գործունեության տեսակներն են՝

  • նախագծակառուցողական,
  • արտադրատեխնոլոգիական,
  • գիտահետազոտական,
  • կազմակերպակառավարչական,
  • շահագործողական:

 

 

 arajinjerkrord