Պատմական ակնարկ            

 

      

              «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» ամբիոնը (նախկինում՝ ՀՏ ամբիոն) Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի հիմնադիր և հնագույն ամբիոնն է: Այն հիմնադրվել է 1967թ. Ավտոմատիկա և հաշվողական տեխնիկա ֆակուլտետի կառուցվածքում, որը հետագայում անվանվեց Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ: Ամբիոնի հիմնադիրը և առաջին  վարիչն է եղել Հայաստանի բարձրագույն կրթության վաստակավոր գործիչ` պրոֆեսոր Կոնստանտին Հայկի Աբրահամյանը: Ամբիոնի նախաձեռնությամբ և  աշխատակիցների գործուն մասնակցությամբ ստեղծվել են 1978 թվականին  «Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում» և 1991 թվականին՝ «Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովում» ամբիոնները:  1979թ. Հաշվողական տեխնիկայի ամբիոնի և նրա կողմից թողարկվող մասնագիտության ուսանողական թվակազմի հենքի վրա է ստեղծվել Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, որը 1995թ. անվանվեց որպես Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ:        

      Քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոնի ձևավորման և բարգավաճման գործում զգալի դեր են ունեցել ամբիոնի նախկին վարիչներ` տ.գ.թ., պրոֆեսոր Կ.Հ.Աբրահամյանը (1967 – 1979թ.թ.), տ.գ.թ., դոցենտ Վ.Գ.Յաղջյանը (1979 – 1991թ.թ.),  տ.գ.դ., պրոֆեսոր Է.Ն.Մանուկյանը (1991 – 2002թ.թ.), ներկա վարիչ տ.գ.դ., պրոֆեսոր Գ.Տ.Կիրակոսյանը, ամբիոնի առաջատար դասախոսները:

  Ամբիոնի աշխատակիցների քանակն է 26, այդ թվում`

  2 պրոֆեսոր, 8 դոցենտ,4 ասիստենտ , 6 դասախոս, 6 ուսումնաօժանդակ աշխատող։

 

Գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները`

  • հաշվողական համակարգերի և ցանցերի, տարրերի և սարքավորումների հետազոտում, նախագծում և ներդրում ըստ բնագավառների
  • հաշվողական համակարգերի և ցանցերի արատարոշման և մոդելավորման հետազոտում
  • համակարգչային տեխնոլոգիաների հետազոտում և ներդրում ըստ բնագավառների

 

Լաբորատոր և լսարանային բազա

Համակարգչային և ցանցային տեխնիկայով հագեցած 3 օնլայն լսարաններ և 6 մասնագիտացված լաբորատորիաներ `

  • ԷՀՄ սխեմատեխնիկաի լաբորատորիա 51101,
  • ՀՀ և ցանցերի արատորոշման լաբորատորիա 51102,
  • ՀՀ կազմակերպման և ճարտարապետության լաբորատորիա 51104,
  • Միկրոպրոցեսորային համակարգերի լաբորատորիա 51108,
  • Հաշվողական համակարգերի և ցանցերի լաբորատորիա 51204բ,
  • Մագիստրոսական ատենախոսությունների, ճարտարագետ-հետազոտողների և ուսումնագիտական հետազոտությունների կատարման լաբորատորիա 5017։