ԿԿԱՅԱՆԱ «ՀԱՅ-ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵՎ ՑՈՒՑԱՍՐԱՀԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

1

Ս.թ. մայիսի 5-ին հայտնի քիմիկոս, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Ա.Թ. Բաբայանին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում կկայանա ՔՏ և ԲՃ ֆակուլտետի Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի (ամբիոնի վարիչ՝ ք.գ.դ., պրոֆ. Գ.Թորոսյան) 1210 ուսումնալաբորատոր տարածքում «Հայ-նորվեգական բարեկամություն» լաբորատոր և ցուցասրահային տարածքների բացումը:   

Արարողությանը կմասնակցեն Երևանի Ֆ.Նանսենի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական և աշակերտական կազմը, Ֆ.Նանսենի անվան հիմնադրամի և թանգարանի աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարության Հյուսիսային Եվրոպայի բաժնի աշխատակիցները և ՀՀ-ում Նորվեգիայի հյուպատոսը:

 

 ԾՐԱԳԻՐ

5.05.2016
1200- 1400- Այցելություն Ա. Բաբայանի շիրիմին և հարգանքի տուրք։
14­­­­­­­­30- 1600-Հանդիսավոր նիստ  ՀԱՊՀ Գիտական խորհրդի դահլիճում (1301 լսարան, Տերյան 105)։
1600-Քիմիական  տեխնոլոգիաների  ամբիոնում «Հայ-նորվեգական բարեկամություն» լաբորատոր և ցուցասրահային տարածքների բացում։
1700–Ընդունելություն ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիաների և Բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնում։