ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ՝ ՀԱՊՀ-Ի ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ

2

Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ-ի ռեկտորատի նիստ: Այն բացեց ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Ռեկտորը ծննդյան հոբելյանի կապակցությամբ Պոլիտեխնիկի Ոսկե մեդալով պարգևատրեց տ.գ.թ., դոցենտ Մարիետա Բայբուրդյանին:

Ապա ռեկտորը շնորհավորեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ՆանոՀայ» թիմին՝ ի դեմս ղեկավար, «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Գագիկ Շմավոնյանի և թիմի համակարգող ՝ Օտար լեզուների ամբիոնի դասախոս Գայանե Շմավոնյանի, Սիլիկոնյան հովտի CleanTech «Օսկար» մրցանակին արժանանալու համար, շեշտելով, որ այսպիսի ձեռքբերումը, անշուշտ, տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի արդյունք է:  

«ՆանոՀայ» թիմը նո­յեմ­բե­րի 16-20-ը մաս­նակ­ցել է Սան Ֆրան­ցիս­կո քաղաքում կա­յացած CleanTech Open միջազգային ֆորումին ու ցու­ցա­հան­դե­սին և ներ­կա­­յացրել վերջերս մշակված՝  մեխանիկական ամենաամուր և ճկուն, ամե­նա­մեծ էլեկտրա- և ջերմահաղորդականությամբ նյութի՝ գրաֆինի ստացման ոչ ավան­դա­կան նա­նո­­տեխ­­նո­­լո­գիան, ինչ­պես նաև այդ նանո­տեխ­նո­լո­գիայով պատրաստված նանոսար­քը: Այն գերա­զան­ցում է  գրա­ֆի­նի ստաց­­­ման նմա­նա­տիպ տեխ­­­նո­լո­գիա­նե­րին՝ ամե­­­նա­էժանն է, ամե­նա­կար­ճա­­տևը և ամենադյու­­­­րինը (կարիք չկա կի­րա­ռել նա­նո­­տեխ­­­­նո­լո­գիա­­կան բարդ սար­­քա­­վո­­րում­­­ներ, անգամ ավելի դյու­րին է Նո­բել­յան մրցա­­նա­կա­կիր­նե­րի ստա­ցած տեխ­­նոլո­գիա­յից), ավելին՝ էկո­­­­­լո­գիա­­­­պես մա­քուր է (չեն կիրառվում  քիմիա­կան նյութեր):

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյի նշանավոր «Հերբսթ» թատրոնի  «Կանաչ» դահ­լիճում, ուր Գայանե և Գագիկ Շմավոնյանները հանդիսա­վո­րու­թյամբ պար­գևա­­տրվե­­լ են CleanTech «Օսկար» մրցա­նակով:

13



բոլոր նորությունները