ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՆԱՆՈՀԱՅ» ԹԻՄԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ «ՄԱՔՈՒՐ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ «ՕՍԿԱՐ» ՄՐՑԱՆԱԿԻ

Clean Tech Open at Herbst Theater in San FranciscoՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ՆանոՀայ» թիմը, ի դեմս ղեկավար՝ «Միկրոէլեկտրոնիկա և կեն­սա­բժշկական սար­քեր» ամ­բիոնի դոցենտ, տ.գ.դ. Գագիկ Շմավոնյանի և թիմի համակարգող՝ Oտար լեզուների ամբիոնի դա­սա­խոս Գայանե Շմավոնյանի, մասնակցել է Միա­­վոր­ված ազգերի կազ­մա­կեր­պության մաքուր տեխ­նո­լո­գիա­նե­րի UNIDO Global CleanTech նո­րա­րա­րության (բիզ­նես գա­ղա­փար­նե­րի) մրցույ­­թին։ 2015 թ. հոկտեմբերի 13-ին թիմը դարձել է ազգային հաղթող և ստա­­ցել ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովիտ մեկ­նե­լու ու CleanTech Open միջազգային ֆո­րու­մին մասնակ­ցե­լու ուղեգիր: Նո­յեմ­բե­րի 16-20-ը ար­տ­երկրի (ԱՄՆ, Հնդկաս­տան, Մալյզիա, Հարավ­աֆ­րիկ­յան Հանրապետություն և այլն) ազգային հաղ­թող թիմերի հետ «ՆանոՀայ» թիմը մաս­նակ­ցեց Սան Ֆրան­ցիս­կո քաղաքում կայացած CleanTech Open միջազգային ֆորումին ու ցու­ցա­հան­դե­սին և ներ­կա­­յացրեց վերջերս մշակված ներ­կա­յումս մեխանիկական ամենաամուր և միևնույն ժամանակ՝ ճկուն, ամե­նա­մեծ էլեկտրա- և ջերմահաղորդականությամբ նյութի՝ գրաֆինի ստացման ոչ ավան­դա­կան նա­նո­­տեխ­­նո­­լո­գիան, ինչ­պես նաև այդ նանո­տեխ­նո­լո­գիայով պատրաստված նանոսար­քը: Նման հա­ջո­ղու­թյու­նը հնա­­րա­­վոր դար­ձավ, քանի որ 2010 թ. Ա. Գեյմի և Կ. Նովոսյոլովի՝ գրաֆինի հայտ­նա­բեր­ման համար Նո­բել­յան մրցա­­նակ ստա­նա­­­լուց անմի­­ջապես հետո Գագիկ Շմա­վոն­յանին բախտ վիճակ­վեց աշ­խա­տե­­լ նրանց լա­բո­րա­տորիայում։ Այստեղ էլ նա յու­րացրեց գրա­ֆինի ստացման առա­ջին տեխ­նո­­լո­գիայի գաղտ­­­նիք­­ները: Այ­նու­հետև, կա­տա­րե­լա­գոր­ծե­լով գրա­ֆի­նի ստացման առա­ջին տեխնո­լո­գիան (զար­գաց­ման տար­­բեր փու­լե­րում զե­կուցելով Իս­պա­­նիա­յում, Ֆրան­­սիա­յում, ԱՄՆ-ում, Կա­նար­յան կղզի­­ներում, Հու­նաս­տա­­­նում, Սլո­­­­վե­նիա­­յում, Վրաստանում և Երևա­նում կա­յա­ցած գրա­ֆի­նին նվիր­ված մի­­ջազ­­գային գի­տա­ժո­ղով­նե­­րում) թիմը, հա­մա­գոր­­ծակ­­ցե­լով իսպա­նա­ցի գիտ­նա­կանների հետ, մշակեց սկզբունքորեն նոր, նմանը չու­նե­ցող գրա­ֆի­նի ստա­ցման նոր նա­­­նո­­տեխ­նո­լո­գիա: Վեր­ջինս գերա­զան­ցում է ներ­կա­յիս գրա­ֆի­նի ստաց­­­ման նմա­նա­տիպ տեխ­­­նո­լո­գիա­նե­րին՝ ամե­­­նա­էժանն է, ամե­նա­կար­ճա­­տևը և ամենադյու­­­­րինը (կարիք չկա կի­րա­ռել նա­նո­­տեխ­­­­նո­լո­գիա­­կան բարդ սար­­քա­­վո­­րում­­­ներ, անգամ ավելի դյու­րին է Նո­բել­յան մրցա­­նա­կա­կիր­նե­րի ստա­ցած տեխ­­նոլո­գիա­յից), ավելին՝ էկո­­­­­լո­գիա­­­­պես մա­քուր է (չեն կիրառվում  քիմիա­կան նյութեր): Այդ մա­սին է վկա­­յում ԱՄՆ-ի ԱՐՓԱ հիմ­նար­­կի նորա­րա­րու­թյան մրցույ­­թում ար­­­­­ժա­­նա­ցած մրցա­նա­­կը (2014 թ.) և իսպանական ար­տո­նա­­գի­րը (2015 թ.): Մշակված նանոտեխնոլոգիայով ստաց­ված գրա­ֆի­նի փո­շին և նա­նո­կառուց­վածք­­­նե­րի նա­­խա­տի­պերը ցուցադրվել են ՄԱԿ-ի բնա­պահ­­պա­նա­կան նվա­ճում­­ների, DigiTech-2015 և CleanTech Open-2015 ցու­ցա­հան­դեսներում:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Սան Ֆրանցիսկոյի նշանավոր «Հերբսթ» թատրոնի  «Կանաչ» դահ­լիճում, որտեղ Գայանե և Գագիկ Շմավոնյանները հանդիսա­վո­րու­թյամբ պար­գևա­­տրվե­­ցին CleanTech «Օսկար» մրցա­նակով: Նույն թատրոնում կայացավ նաև ցու­ցա­հան­դես,  որտեղ մաս­­­նակից ազգային հաղթող թիմերի հետ նրանք ներկայացրեցին իրենց նորա­րարա­կան նանո­տեխ­­­նո­լոգիան։ Այն արժանացավ բարձր գնահա­տա­կա­­նի ինչպես հանձ­նա­ժո­ղովի, այնպես էլ ներ­դրող­ների և տվյալ տեխնոլոգիայով հե­տաքրքրվող­նե­րի կողմից: Մրցանակա­բաշ­խու­թյու­նը լայ­նորեն լուսաբանվեց ամերիկյան ու միջազգային հեռուստաընկերությունների և լրատվամիջոցների կող­­մից: Մրցանակա­բաշ­խու­թյու­նից հետո թիմը հան­դի­պեց տարբեր երկրներից ժա­մա­նած երկու տաս­նյա­­կից ավելի հայտնի մի­ջազ­­գային ներդրողների և ձեռներեցների հետ: Վեր­ջին­ներս մեծ հետաքրքրու­թյուն ցու­ցաբերեցին «Նանո­Հայ» թիմի մշա­կած նա­­նո­տեխ­նո­լո­գիայի նկատմամբ։ Ձեռք բեր­վեց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն հետա­գա համա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար:

Այցի ավարտին տե­ղի ունեցած հան­դի­սա­վոր ճաշ­­­կե­րույ­թին ազգային հաղթող թիմերի մեծարումից հետո նշվեց CleanTech Open ֆորումի 10-րդ տարեդարձը, որին ներկա էին ԱՄՆ-ի CleanTech բիզնես ֆո­րու­­մի մասնակիցները, ներդրողները և նորարարական տեխնոլոգիաներով հետաքրքրված ձեռնարկա­տե­­­րերը: Մեկշաբաթյա այցի ընթացում «Նա­նո­Հայ» թիմը մյուս ազգային թի­մերի հետ այցելեց Սիլիկոնյան հով­տում գտնվող ԱՄՆ-ի լավագույն՝ Սթենդֆորդի հա­մալ­սարան, նշա­նա­վոր PARC XEROX ըն­կե­րու­թյուն, էլեկ­տրա­կան ավ­տո­մե­քենաներ արտադրող աշ­խար­հահռչակ TESLA MOTORS և էլեկ­տրա­կան մո­տո­ցիկ­լետ­ներ ար­տադ­րող ALTA MOTORS ըն­կե­րու­թյուն­ներ, ինչ­պես նաև նորա­րա­րու­թյանը և բիզ­­նե­սի աջակցման Gloal Silicon Valley labs հա­մաշ­խար­հա­յին կենտրոն:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Նա­նո­Հայ» թիմի նման ձեռքբերումը, իհարկե տարիների քրտնաջան ու համառ աշխատանքի արդյունք է, որի շնորհիվ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, օվկիանոսից անդին հպարտությամբ հնչեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի անունը:

 Award Ceremony YerevanClean Tech Open at Herbst Theater in San Francisco

 



բոլոր նորությունները