Վարդան Կարապետի Համբարյան

Գլխավոր / Վարդան Կարապետի Համբարյան

Վարդան Կարապետի Համբարյան

ուսումնական գծով տնօրենի տեղակալ

Վարդան Կարապետի Համբարյանը ծնվել է 1954 թվականի հուլիսի 13-ին։ 1972 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1977թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1980-1984 թվականներին սովորել է ԵրՊԻ-ի ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1977 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի ԷՄԱ  ամբիոնում` որպես ավագ լաբորանտ։

1982 -1984 թվականներին եղել է ԵրՊԻ-ի ԷՄԱ  ամբիոնի ասիստենտ։

1984-1989 թվականներին` ԵրՊԻ-ի ԷՄԱ ամբիոնի դոցենտ։

2005-2008 թվականներին` ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկական դեպարտամենտի վարիչի տեղակալ։

2008-2009 թվականներին` ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկական դեպարտամենտի վարիչ։

2009-2016 թվականներին` ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի դեկան։

2016 թվականից առ այսօր ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ է։

1992 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1994 թվականին` դոցենտի գիտական կոչում։