ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝

Երևանի կրթահամալիրի ստորև նշված ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար.

Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ

Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոն՝

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ

Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի միջֆակուլտետային ամբիոն՝

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ

Տրանսպորտային միջոցների ամբիոն՝

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

կամ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին (Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3203 սենյակ, Հեռ. 56 35 20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում համալսարանի ռեկտորի անունով,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) գիտական աստիճանը և⁄կամ կոչումը հավաստող փաստաթղթերի կամ բուհի ավարտական դիպլոմի պատճենները,

զ) տպագրված գիտական կամ ուսումնամեթոդական աշխատանքների՝ սահմանված կարգով հաստատված ցուցակը,

է) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

 

ՌԵԿՏՈՐԱՏ