ՊՈԼԻՏԵԽՆԻԿ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ

24946471_1586720334755082_827776227_oԴեկտեմբերի 6-ը Պոլիտեխնիկական համալսարանում նշանավորվեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտիի այցով: Պոլիտեխնիկում մեծարգո դեսպանին ընդունեցին ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, Էներգետիկայի և էկեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արամ Գևորգյանը, «Shneider Electric»-«Տաշիր»-ՀԱՊՀ գերազանցության կենտրոնի տնօրեն Վարուժան Առաքելյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը:

Լաքոտիի այցի գլխավոր նպատակն էր ծանոթանալ Պոլիտեխնիկում տեղակայված ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ «Գերազանցության» կենտրոնի գործունեությանը, որը հիմնվել է այս տարվա հունիսի 5-ին: Շրջայցի ընթացքում ՀՀ-ում Ֆրանսիայի դեպսանին  «Shneider Electric»-«Տաշիր»-ՀԱՊՀ գերազանցության կենտրոնի տնօրեն Վ. Առաքելյանը հանգամանալից ներկայացրեց կենտրոնում գործող ժամանակակից էներգետիկ սարքավորումները և լսարանային պայմանները, որից հետո Ժոնաթան Լաքոտին ռեկտոր Ո. Մարուխյանի և համալսարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղավ նաև «Shneider Electric»-«Տաշիր»-ՀԱՊՀ գերազանցության կենտրոնի խորհրդակցությունների սրահում, որտեղ էլ կիսվեց իր տպավորություններով:

Ռեկտոր Ո.Մարուխյանը ողջունեց դեսպանի այցը Պոլիտեխնիկական համալսարան և ընդգծեց, որ «Գերազանցության» կենտրոնը գործում է նաև աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության կատարած ներդրումների շնորհիվ: Ռեկտորը հավելեց, որ այս հսկայական ներդրումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի արդյունքն է, որի ընթացքում ստորագրվեց «Տաշիր» ընկերությունների խմբի, «ՀԷՑ» ՓԲԸ և Schneider Electric ընկերության միջև համագործակցության մասին հուշագիրը: Հենց այս կետից է սկիզբ առել ներդրումային նոր ծրագիրը:

Դեսպանը նաև ծանոթացավ համալսարանի կառուցվածքին, ինստիտուտներին և ֆակուլտետներին: Ներկայացվեցին նաև առաջիկա անելիքները։ Մասնավորապես շեշտվեց, որ համալսարանը 2018 թվականի գարնանը կստանա եվրոպական՝ ֆրանսիական և իսպանական հավատարմագրեր:

Իր խոսքում դեսպան Ժ. Լաքոտին ասաց, որ վստահ է՝ կենտրոնը կծառայի իր նպատակին և շնորհակալություն հայտնեց հյուրընկալման համար:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտիի այցը ավարտվեց ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրով ստացված ՋՋԷՌ-1000 ռեակտորով ատոմային էլեկտրակայանի վարժասարքի ցուցադրմամբ:

24826050_1586719984755117_1827629600_o24879058_1586720018088447_2011620200_o24879441_1586720594755056_1350082731_oIMG_7543 - CopyIMG_7545 - Copy



բոլոր նորությունները