ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՆՔԵՑ «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

IMG_7457Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն` ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր`  հիմքեր ստեղծելով  Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս»-ի հետազոտություններ և մշակումներ (R&D) իրականացնող կառույց հիմնելուն։

ՀԱՊՀ Ռեկտորատի նիստրի դահլիճում հուշագրի ստորագրմանը ներկա էին  ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, Պոլիտեխնիկի  պրոռեկտորներ, ՀԱՊՀ ինստիտուտների տնօրեններ,  դեկաններ, ամբիոնի վարիչներ, Ֆիլիպ Մորրիս  փրոդաքշնի Արտադրանքի հետազոտության և մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին, Տեխնոլոգիական հարցերով կառավարիչ Ռիկարդո Ռիվա Ռեջիորին, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Նատալիա Մայորովան, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի Կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը և այլք։

«Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից Հայաստանում բացվելիք ինովացիոն կենտրոնն իր տեսակով նոր և եզակի է լինելու, իսկ մոդելը հետագայում հնարավոր է օգտագործվել այլ երկրներում՝ գիտական կենտրոններ ձևավորելու նպատակով:

ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ Պոլիտեխնիկը տեխնոլոգիական ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ ունի «Շնեյդեր էլեկտրիկ»-ից մինչև «Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոն, որոնք հաջողությամբ գործունեություն են ծավալում: Նրա խոսքով՝ Պոլիտեխնիկի վարած քաղաքականության արդյունքում հնարավոր կլինի ևս մեկ նորարարական կենտրոն հիմնել հենց Պոլիտեխնիկում՝ փորձելով առաջավոր միտքը բերել Հայաստան և տեղայնացնել: Ուրախալի է, որ «Ֆիլիպ Մորրիս»-ի հետազոտություններ և մշակումներ իրականացնող կենտրոնը լինելու է ճարտարագիտական, մենք փորձելու ենք մագիստրոսական և ասպիրանտական կրթության  իրականացման ճանապարհով նոր որակ հաղորդել կրթությանը և ծառայություններ մատուցել ողջ արդյունաբերության ոլորտին, – նշեց Ո. Մարուխյանը։

«Ֆիլիպ Մորրիս» ընկերության ամբողջ գիտական հետազոտությունները ներկայումս իրականացվում են  Շվեյցարիայի և Սինգապուրի կենտրոններում: Պոլիտեխնիկում բացվելիք կենտրոնը երրորդն է լինելու աշխարհում: Խոսքը տարբեր ոլորտներում խոր գիտական հետազոտությունների մասին է՝ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, ինժեներություն, թերմոդինամիկա եւ այլն։

Արտադրանքի հետազոտության և մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին նշեց, որ ինտելեկտուալ և մարդկային ներուժը գիտության ոլորտում դարձել է Հայաստանի ամենաուժեղ ակտիվներից մեկը։ Այժմ ավելի քան երբևէ հետազոտությունն ու մշակումը, ինչպես նաև գիտությունն ու տեխնոլոգիան ծայրահեղ կարևոր են առաջխաղացման և զարգացման համար։

Նատալիա Մայորովան հայտնեց իր պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը նպաստելու Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձևավորմանը հետազոտությունների ու մշակումների ոլորտում։ «Մենք չափազանց ոգևորված ենք հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն վայելող ու իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով։ Սա նշանավորում է մեր վստահությունն ու նվիրվածությունը երկրին, որտեղ մենք ապրում ու աշխատում ենք», – նշեց Նատալիա Մայորովան՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի գլխավոր տնօրենը։

 

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որի արտադրանքը վաճառվում է մոտ 180 երկրներում: Այս ֆիրմային  են պատկանում  56 արտադրող գործարաններ, որոնք տեղակայված են աշխարհի 33 երկրներում և ամեն տարի արտադրում  են  860 միլիարդ սիգարետ: 2010թ-ին այս կազմակերպությունն ունեցել է միջազգային սիգարետի շուկայի մոտ 16 տոկոս մասնաբաժին` չհաշված ԱՄՆ-ի շուկան: Նույն ժամանակահատվածում  ՖՄԻ-ն արձանագրել է  27.2 միլիարդ դոլարի հասույթ, իսկ գործառնական եկամուտը կազմել է 11.2 միլիարդ դոլար` չհաշված վճարված ակցիզային հարկերը: 1995թ-ին  ՖՄԻ-ն իր մասնաճյուղը հիմնադրեց նաև Երևանում, որը  2010թ-ի դեկտեմբերին գրանցվեց որպես «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ: Կազմակերպության երևանյան մասնաճյուղը ներմուծում է  ՖՄ-ին պատկանող  ապրանքանիշերի ծխախոտային արտադրանքը` մատակարարելով Հայաստանի  շուկան իր պաշտոնական դիստրիբյուտոր «Վիդիս Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի միջոցով: Ներկայումս  ՖՄԱ տեսականին բաղկացած է 9 ապրանքային ընտանիքներից (40 տեսակ)` Marlboro, Parliament, Virginia Slims, Muratti, Assos Slims, Chesterfield, L&M, Bond Street, Red & White: ՖՄԻ ապրանքատեսակների մասնաբաժինը Երևանի սիգարետի շուկայում կազմել է 18,4 տոկոս (AC Nielsen Երևանի մանրածախ առևտրի ուսումնասիրություն. հուլիս-օգոստոս, 2011): ՖՄԻ ապրանքանիշերի տեսականին Հայաստանում ունի բարձր, միջին և ցածր գնային սեգմենտ: 2011թ-ի առաջին կիսամյակում ՖՄԱ ՍՊԸ-ն գրավեց տասնհինգերորդ տեղը 1000 խոշորագույն հարկատուների շարքում:  Միջազգային  ծխախոտի արդյունաբերության մասնակիցների մեջ զբաղեցնում է առաջին տեղը, իսկ  Հայաստանում ամբողջ ծխախոտի արդյունաբերության մասնակիցների մեջ` երկրորդ տեղը:

 

IMG_7464IMG_7467IMG_7468



բոլոր նորությունները