ՊՈԼԻՏԵԽՆԻԿՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ» ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

IMG_7198

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի նախագահությամբ կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը, որին ներկա էր ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, հարսը՝ Թամարա Սիրունյանը և «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վահագն Մամյանը:

Գիտական խորհրդի հերթական նիստում ՀԱՊՀ երկու ուսանողների շնորհվեց Պոլիտեխնիկի շրջանավարտ, հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974–1988), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999) Կարեն Դեմիրճյանի անվան կրթաթոշակը:

2017 թվականի հունվարի 29-ին ՀԱՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Ռ. Դեմիրճյանը նշել էր «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի կողմից 2017/2018 ուս. տարում անվանական երկրորդ կրթաթոշակի տրամադրելու մասին: ՀԱՊՀ-ի հայտարարած կրթաթոշակից բացի, այս տարի «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի կողմից սահմանվել էր կրթաթոշակ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի՝ գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների համար:

Ռ. Դեմիրճյանը և ռեկտոր, պրոֆեսոր Ո.Մարուխյանը Գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՄՏԴ ինստիտուտի «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ռոմիկ Մկրտչի Ասեյանին և «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում)» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արտակ Շահենի Շհոյանին շնորհեցին անվանական կրթաթոշակի հավաստագրերը:

ՀԱՊՀ ռեկտոր Ո.Մարուխյանը բուհի ուսանողների, դասախոսների և ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց Ռ.Դեմիրճյանին «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի կողմից սահմանված նոր կրթաթոշակի համար։

IMG_7202IMG_7197IMG_7200IMG_7203



բոլոր նորությունները