ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23154963_375528706203681_512538270117076414_o
ԱՄՆ դեպանատան օժանդակությամբ  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Ձեռնարկության համաշխարհային շաբաթվա» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 17-ին կայանալու է  «Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ»` ցուցադրությունների,  դասընթացների և սեմինարների ձևաչափով, որին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Մասնակիցները կարող են տեղեկանալ հայկական և միջազգային աշխատավայրերի, մասնագիտությունների զարգացման տենդենցների մասին, կարիերայի պլանավորման գործընթացում լիդերության դերի, առաջատարի՝ աշխատաշուկայում կողմնորոշման և այս բնագավառի մի շարք հրատապ խնդիրների ու մարտահրավերների մասին:

Մասնակցությունը տոնավաճառին կօգնի աշակերտներին և ուսանողների ապագա կրթության, կարիերայի ընտրության և աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման հարցումերում:

Դասընթացներին և սեմինարներին մասնակցելու համար շտապեք գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/XPTVBAwTyeZZ46Kp1

Տեղերը սահմանափակ են: