ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

TG2017թ. նոյեմբերի 20-ից 24-ը  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  կկայանա ՀԱՊՀ 2017թ. տարեկան գիտաժողովը:

Գիտաժողովի բացումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 15.00-ին, 1- ին մասնաշենքի Գիտխորհրդի նիստերի դահլիճում (1301 լսարան):

Գիտաժողովի կազմկոմիտեն հանդես կգա հետևյալ կազմով.
նախագահ՝ Ո.Մարուխյան, նախագահի տեղակալ՝ Ա.Գրիգորյան, քարտուղար՝ Տ.Հովհաննիսյան։

Կազմկոմիտեի անդամներն են.

Ռ.Աղգաշյանը, Մ.Այվազյանը, Ա.Ավետիսյանը, Կ.Արզումանյանը, Մ.Բաղդասարյանը, Ն.Բաղդասարյանը, Գ.Բարեղամյանը, Վ.Զաքարյանը, Ա.Թադևոսյանը, Ա.Խառատյանը, Հ.Հովսեփյանը, Ա.Ղոչիկյանը, Ս.Մանուկյանը, Վ.Մելիքյանը, Ա.Պապոյանը, Ա.Կոստանդյանը, Հ.Պետրոսյանը, Ա.Ֆրանգուլյանը:

Գիտաժողովի արդյունքում կհրատարակվի «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուն, որտեղ կներառվեն գիտաժողովի բաժանմունքների երաշխավորած և ժողովածուի խմբագրական խորհրդի կողմից ընդունված նյութերը:

Ժողովածուն նվիրվելու է համալսարանի հիմնադրման 85-ամյա ու Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյաններին:

Կից ներկայացված է ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի ծրագիրը։