ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

IMG_0709Այսօր Պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ՀԱՊՀ Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր միջֆակուլտետային ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյանը հյուրընկալել էին Թայվանի National Chiao Tung University համալսարանի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը հանգամանալից ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, ֆակուլտետները, ներհամալսարանական՝ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի, ինչպես նաև հոկտեմբերին բացվող ՏՀՏ ինստիտուտները: Պատվիրակությունը նաև այցելեց Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ՀԱՃԼ): Հյուրերը ծանոթացան նորագույն տեխնոլոգիաներով հարուստ լաբորատորիաներին և կատարված ուշագրավ աշխատանքներին:

Նախնական պայմանավորվածությամբ ուսանողների փոխանակման ծրագրի պայմանագիրը կկնքվի հոկտեմբերին, և արդեն փետրվարից ՀԱՊՀ լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառության որոշ ժամանակահավածը անցկացնել 100 լավագույն բուհերի և քոմփյութերային համակարգերի և ճարտարագիտության ոլորտում լավագույն 40-ի ցանկում ընդգրկված Թայվանի National Chiao Tung University-ում:

IMG_0687IMG_0697IMG_0714IMG_0727IMG_0738IMG_0752IMG_0756IMG_0760IMG_0769IMG_0789IMG_0800IMG_0804IMG_0820



բոլոր նորությունները