ՀԱՊՀ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը

DSC03465-Սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի, գրի ու դպրության տոնը, յուրովի նշվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզում։ Տոնական տեսք էր ստացել մանկապարտեզի կանաչապատ բակը` զարդարված գունագեղ փուչիկներով։ Այս ամենն ավելի էին գեղեցկացնում մանկապարտեզի սաները` իրենց աշխուժությամբ ու ժպիտներով։ Փոքրիկները արտասանում էին աշնանն ու սեպտեմբերի 1-ին նվիրված բանաստեղծություններ, կատարում երգեր ու պարեր։

Միջոցառման ընթացքում մանկապարտեզի վարիչ, տիկին Բաղչինյանը փոքրիկներին մաղթեց անհոգ մանկություն, անամպ երկինք։ 

Երեխաները արդեն իրենց տոնացույցում «գրանցեցին» Գիտելիքի ու դպրության տոնը։ Չէ որ մեկ–երկու տարի հետո նրանք նույնպես պիտի ընթանան այդ ճանապարհով։

IMG_0642IMG_0671IMG_0670IMG_0669IMG_0667IMG_0662IMG_0661IMG_0660IMG_0659IMG_0658IMG_0657IMG_0656IMG_0655IMG_0654IMG_0650IMG_0648IMG_0644IMG_0643



բոլոր նորությունները