ՀԱՊՀ-Ի ՆՈՐ ԿԱՅՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հաշվի առնելով Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իր ուսանողների ունեցած մեծ ներուժը հայտարարում է ՀԱՊՀ-ի նոր կայքի մշակման մրցույթ՝ ուսանողների շրջանում։ Ըստ մրցույթի սահմանվում է կայքի առաջարկ-փաթեթի ընտրման պայմանները:

ՀԱՊՀ-ի նոր կայքի մշակման մրցույթի պայմաններն են.

 

Առաջարկ-փաթեթի մեջ պետք է ներառված լինեն՝

  1. Առաջարկվող նախագծի մանրամասն նկարագիրը՝ կայքի նախագիծը (1 էջի սահմաններում),
  2. Նախագծի Presentation (PowerPoint) առավելագույնը 10 էջ,
  3. Նախագծի հանձման ժամկետը,
  4. Նախագծողի/նախագծողների Linkdin հասցեները,
  5. առնվազն 2 ավարտած նախագծերի հղումներ,
  6. Նախագծի ղեկավարի կոնտակտային տվյալները:

 

ՀԱՊՀ-ի կայքը պետք առավելագույնս է համապատասխանի համալսարանի կառուցվածքին:

 

Մրցույթի հաղթողի/թիմի հետ ստորագրվում է պայմանագիր կայքը պատրաստելու և պարգևավճարը ստանալու պայմանների մասին:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2017թ. օգոստոսի 31-ին:

Առաջարկները ընդունվում են մինչև 2017թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. հասցեով  info@polytechnic.am:

Հարցերի դեպքում զանգահարել՝ 099245246 հեռախոսահամարով: